Վերջին օրերի զոհերի անունները չեն հրապարակում, որովհետև հերթական անգամ խաբում են. Կարեն Քոչարյան
2 տարի է չեն հրապարակում 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անունները (իբր պետական գաղտնիք է): Տեսեք-տեսեք երկրի սահմանները ավազի մաղից ավելի ծակ է, իսկ սրանք դեռ ինչ-որ գաղտնիքներից են խոսում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Հիմա չեն հրապարակում վերջին օրերի զոհերի անունները: Միակ պատճառն այն է, որ հերթական անգամ խաբում են: Որովհետև, եթե հրապարակեն անունները կպարզվի, որ զոհերի թիվն անհամեմատ մեծ է:
Իսկ, եթե հրապարակեն ոչ ամբողջական (իրենց հայտարարած թվով) ցուցակներ, ապա մեծ աղմուկ կբարձրանա, երբ հարյուրավոր (կամ մի գուցե հազարավոր) զոհվածների հարազատները չգտնեն իրենց զավակների անունները այդ ցուցակում»: