ՀԱՊԿ անդամ երկրները հոկտեմբերին լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն
ՀԱՊԿ անդամ երկրները 2022 թվականի աշնանը Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում համատեղ «Frontier-2022» զորավարժությունների շարք կանցկացնեն: Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հատարարությանը։
Նշվում է, որ հոկտեմբերին Տաջիկստանում ռուսական ռազմակայանի տանկիստները կմասնակցեն Աֆղանստանի հետ սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Խարբմայդոն պոլիգոնում վարժանքներին։
«Ներկայումս տանկիստները մշակում են անձնակազմի մարտական համակարգման, քողարկման, ուժեղ կետերում կրակային դիրքերի ընտրության և զբաղեցման, հակահրդեհային համակարգի կազմակերպման հարցերը»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում: