Չհավատաք Հայաստանի վրա իրենց հարձակումները արդարացնողներին. Յան Գիլան
«Deep Purple» խմբի երգիչ Յան Գիլանն այսօր հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի՝ անդրադառնալով ՀՀ-ում տիրող կարգավիճակին:
«Խնդրում եմ, կարդացեք Բրայան Մեյի այս հիանալի ուղերձն այն հարձակումների մասին, որոնց մշտապես ենթարկվում է Հայաստանը՝ իր հարևանների կողմից և մի՛ հավատացեք նրան, ինչ նրանք ասում են՝ իրենց գործողություններն արդարացնելու համար»,- գրել է Գիլանը։