Արցախում 32 զանգվածային գերեզմшն են հայտնաբերելՌուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է ամբողջ Ուկրաինան. կան զոհեր և վիրավորներ
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը. Էդուարդ ԱբրահամյանԱրթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբանԿրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի. ՄԻՊ-ն արձագանքել է միջադեպին«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՎրաստանից արտաքuվել են Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելՈւղևորի մատը մնացել է երթուղայինի արանքում, անդամահատվել. վարորդը փախչել է դեպքի վայրից. Կարինե ԹորոսյանՀայաստանի տնտեսությունը հենց հիմա վճարում է Կոսի կամ Կալլասի գովասանքներին արժանանալու դիմաց՝ կորցնելով եկամուտներ ու աշխատատեղեր․ քաղաքագետԳեղարքունիքի ոստիկաններն առգրավվել են երեք կիլոգրամից ավելի մարիխուանա. փորձել էին մեքենայով փախչել (տեսանյութ)Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա նա սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. ԱբրահամյանՊարեկները հայտնաբերել են տեսանյութերում երևացող երթևեկության կանոնները խախտած 4 վարորդի (տեսանյութ)Արաբկիրում վթարային ջրանջատում է. մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինիԳագիկ Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի
Երևանի ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում. Քրիստինե Վարդանյանը հրավիրում է իրավապահների ուշադրությունըԱնհետ կորածների հարցը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մաս է կազմում. Մևլութ Չավուշօղլու
Արթուր Դանիելյանին ձերբակալել են ՖԲ գրառման համար
Լևոն Քոչարյանը 3 օրով գործուղվում է Փարիզ՝ մասնակցելու ԵԽԽՎ հանձնաժողովի նիստինԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnրՀայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղ գործընթացի ավարտ. Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը
Արթուր Դանիելյանին ձերբակալում են
Ադրբեջանում նշել են, թե քանի ադրբեջանցի է անհետ կորած համարվում արցախյան երկու պատերազմների ընթացքում
Ադրբեջանցիք էս 3 օր ա` ընկել են կոնկրետ իմ հետևից, անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել... էս գործն էլ դե պատիժն ա. Արթուր Դանիելյանին հրավիրել են ՔԿ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ տեղափոխել են Ազգային պատկերասրահ. տեղի ունեցել ցուցադրություն (տեսանյութ)Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը. ԱլիևԴաժան տեսանյութի ուսուցչուհուն ազատելու են աշխատանքից. որ դպրոցում են ծեծել 2-րդ դասարանի աշակերտուհունԺաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերինԱյսօր՝ մինչև 17:00-ը, մի շարք հասցեներում լույս չի լինիՄարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է. «Իրավունք»Փաշինյանը հատ-հատ ստուգելու է. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը. «Ժողովուրդ» ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար. «Հրապարակ»«Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը.«Իրավունք»Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Էր-Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրաԻշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Ինչու են ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել. «Հրապարակ»«Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում. «Իրավունք»Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում. «Հրապարակ»Բաքուն այս անգամ ադրբեջանական բնակավայր է ներկայացրել Վեդի քաղաքըԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները. «Հրապարակ»Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկել
Հասարակություն

Հաղորդում է պատրաստվում հանցագործության մասին, իսկ ՄԻՊ-ը չի արձագանքել. լրագրող Անի Գևորգյանի հետ ԱԺ-ի միջադեպը կունենա իրավական լուծում

Հիշեցումից հետո, որ, օրինակ, 2018թ. մարդ մահացել է, Քրիստինե Պողոսյանի՝ առանց այդ էլ փխրուն հոգեբանական կայուն վիճակը շարքից դուրս եկավ:

«Չե՞ք ամաչում, ասենք դուք լուրջ լրագրողական համո՞ւյթ եք ներկայացնում… Ոնց ուզում եմ, նենց ինձ պահում եմ, հարց ունե՞ս… Ադրբեջանի ագենտներ, թշնամու ուղարկածներ… Մի օր կգա՝ սրանց դուրս շպրտենք այստեղից… Ա կպի գործերիդ, հա՞… Գնա, լիրբ, ստեղից, դու լրագրող չես… Գնա ստեղից, ասում եմ քեզ… Գնա, ասում եմ քեզ, ստեղից, ոնց ուզում եմ, անձամբ քո հետ տենց խոսում եմ (Անի Գևորգյանին.- Գ.Ս.)… Գնա, բողոք ներկայացրու, ասում եմ՝ գնա, բողոքի… Էսի իմ տունն ա, գնա ստեղից»,- ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի բառապաշարն է՝ ուղղված լրագրողին:

Եվ երբ Անի Գևորգյանին նա հերթական անգամ գոռալով ստիպում է հեռանալ տարածքից, և, որ սա իր տունն է, լրագրողը պատասխանում է՝ չի հեռանալու:

«Շատ էլ որ փողոցից եք եկել»,- ասում է Անի Գևորգյանը՝ մինչ այդ հազիվ խուսափելով Քրիստինե Պողոսյանի ձեռքի կնիքի հարվածից, ինչը կանխեցին գործընկեր պատգամավորները՝ այնուհետև մի կերպ հեռացնելով անհավասարակշիռ կնոջը:

«Ձեր տեղը փողոցն է»,- նրա հետևից նետեց լրագրողը:

Այս վիճաբանության առիթն իր ձեռքից, իհարկե, չէր կարող բաց թողնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ազգային ժողովից դուրս ես անում Անիին և Սյուզիին Բադոյան՝ Ազգային ժողովի բնականոն գործունեությունը տապալելու համար… ՊՊԾ-ին, բան արեք, հանեք ԱԺ շենքից դուրս»,- քյոխվայական կեցվածքով լրագրողների վրա ինքնահաստատվող Ալեն Սիմոնյանի հրահանգն էր՝ «Էյ դուք, ստրուկներ» ոճով:

Վերջինս, բնականաբար, չանդրադարձավ փողոցային բառապաշար կիրառող իր անհավասարակշիռ թիմակցին, ով նաև գաղտնի տեղեկությունների տիրապետող է, ի դեպ՝ հանդիսանալով ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ: Միայն լրագրողներին խորհուրդ տվեց դիմել դատարան:

Ինչպես նշեցինք, վերը բերված տեսանյութում ամեն բան նկարահանված է, այդ թվում՝ ինչպես են գազանաբար Անի Գևորգյանին դուրս հանում Խորհրդարանի շենքից, և ինչպես են ԱԺ անվտանգության «քաջարի մարտիկները» հոխորտում օպերատորի վրա:

168.am-ի հետ զրույցում Անի Գևորգյանն ասաց՝ խնդիրը կունենա իրավական լուծում, և մեր ուշադրությունը բևեռեց այն հանգամանքի վրա, որ միջադեպին չի արձագանքել Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ):

«Մենք Պաշտպանին չենք դիմել, որովհետև սովորաբար երբ նման դեպքեր էին լինում, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը պարտադիր արձագանքում էր: Այս դեպքում ՄԻՊ-ն առհասարակ չի արձագանքել՝ չնայած նրան, որ նախ Հայաստանի ժուռնալիստների միությունը, ապա տասնյակից ավելի լրագրողական կազմակերպություններ դեպքին արձագանքել էին»,- ասաց Անի Գևորգյանը:

«Իրավական պրոցես կլինի՝ նախ ինձ Խորհրդարանից ապօրինի դուրս բերելու համար, ապա Քրիստինե Պողոսյանի վարքագծի հետ կապված, որովհետև ակնհայտ էր՝ ինքը փորձում էր հարվածել, և իրենից անկախ գործողությունն ավարտին չհասավ, որովհետև նրա գործընկերները խանգարեցին»,- ասաց Անի Գևորգյանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ Քրիստինե Պողոսյանն առհասարակ այդ օրը շատ լարված էր, անընդհատ հրահրում էր լրագրողներին՝ անվանարկելով նրանց ու մեկ թուրքի գործակալ, մեկ այլ որակում տալով:

Ինչ վերաբերում է փողոցի հիշատակությանը, Անի Գևորգյանն ասաց՝ նկատի է ունեցել, որ փողոցային պայքարի արդյունքում են հայտնվել իշխանության ղեկին, և դա էլ ասել է բառապաշարը կարգավորելու՝ պատգամավորին ուղղված բազմաթիվ հորդորներից հետո:

«Հարցազրույց՝ որպես այդպիսին, այդ օրը Քրիստինե Պողոսյանի հետ չի եղել: Մենք պարզապես միջանցքում կանգնած էինք, այլ պատգամավորների հետ էինք զրուցում, ես հիշեցրեցի 2018թ. դեպքը, երբ Էջմիածնի Քաղաքապետարանի շենքը ցուցարարների ներխուժումից փորձում էր պաշտպանել ազատամարտիկ Նվեր Հովհաննիսյանը, որից էլ բորբոքվեց պատգամավորը: Իմ արձագանքը նրան պայմանավորված էր վերջինիս արտահայտություններով ու արհամարհական վերաբերմունքով՝ առ լրագրողներ և օպերատորներ»,- ասաց Անի Գևորգյանը:

Լրագրողը ևս մեկ հանգամանքի անդրադարձավ:

«Երբ լրագրողին անվանում են գործակալ ու նրա անվան շուրջ փորձում են այդպիսի տրամադրություններ ստեղծել, սա էլ է ինձ համար շատ լուրջ խնդիր»,- ասաց Անի Գևորգյանը:

Անի Գևորգյանի ներկայացուցիչը «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն է:

«Պատրաստվում է հաղորդում հանցագործության մասին: Հաղոորդում ենք ներկայացնելու լրագրողի գործունեությանը խոչընդոտելու, լիազորությունների անցման և բռնություն կիրառելու հանցակազմերով»,- ասաց Արսեն Բաբայանը: