Նայե՛ք այս կադրերն ու հասկացեք, թե ինչի են այս անաստվածներն ավելի շատ աշխատավարձ, պարգևավճար ստանում, քան հայրենիքի պաշտպան զինծառայողները
Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է այսօր՝ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում տեղի ուցած դեպքերին, երբ կարմիբերետավորները վայրագությամբ բերման են ենթարկում իրենց որդիների գերզմանին եկած ծնողներին:
Նա տեսանյութ է հրապարակել և գրել.
«Չի՛ կարող մի երկիր հաղթանակ տանի, որտեղ անարգվում է հայրենիքի անվտանգության, սահմանների անձեռնամխելիության և անկախության համար նահատակված հերոսը, նրա ընտանիքի անդամը։
Նայե՛ք այս կադրերն ու հասկացեք, թե ինչի ե՞ն այս անաստվածները ավելի շատ աշխատավարձ, պարգևավճար ստանում, քան հայրենիքի պաշտպան մեր զինծառայողները։
Ահա թի ինչո՞ւ է ձախողվել մեր երկիրը և ինչո՞ւ ենք շարունակում մարդկային ու տարածքային կորուստներ ունենալ»։