Զոհված զինվորների ծնողներին Ֆեյսբուքում «ամոթանք տվողներ». Հասմիկ Մուրադյան. ՄԱՍ 1 (լուսանկարներ)
NEWSPRESS.am-ը սկսում է շարք՝ իր ընթերցողներին անուն առ անուն և դեմքով ցույց տալու այն մարդկանց, հասարակության այ պարազիտներին, որոնք կտրվել ու հեռացել են մարդկային ու բարոյական բոլոր նորմերից:
Այս շարքում դուք կտեսնեք նրանց, ովքեր ամոթանք են տալիս, անիծում են, հայհոյում են հայրենիքին իրենց որդիներին նվիրած մայրերին, կանանց՝ ծնողներին:
Առաջին կերպարը, որին առանձնացրել ենք, Hasmik Muradjan-ն է, հայերեն հավանաբար կլինի՝ Հասմիկ Մուրադյան:

Կնոջից, որը սեփական ազգանունը սոցցանցերում անգամ ճիշտ գրանցելու ունակ չէ, դժվար է մեծ սպասելիքներ ունենալ հայրենիքի, մարդկային բարձր արժեքների, արժանապատվության և այլ բաների մասին, բայց ոչ ոք այս կնոջը չի խնդրում խայտառակվել մինչև վերջ՝ իր լատինատառ բարբաջանքը թողնելով ֆեյսբուքյան տիրույթում:
«ZZVCHRECHIK EXXXKKKKK AMOTDEE XELKI AREKK,,, AMOTDE»,- իր մարգարիտներն է շաղ տվել կինը, ում պրոֆիլի լուսանկարը Նիկոլի հետ է, հերիք չէ, մի բան էլ նկարի վրա գրված է՝ յAN: Ամոթից խոսում է կինը, ում հայրենիքում պատերազմ է, իսկ ինքը կիսվում է արխիվային տեսանյութով, որտեղ ինչ-որ թռչունների է կերակրում:

Այսպես է, ամենայն հավանականությամբ, Հայաստանից հեռու ապրելով, Եռաբլուրի լացը չլսելով, Եռաբլուրին որդին տվածների ցավին անտեղյակ իր երեխաների, ընկերուհիների և թոռների հետ ապրում Փաշինյանի կողմնակից տիկին Հասմիկը՝ ֆեյսբուքյան խաղեր խաղալով ու ամեն տեսակ անլրջություններ տարածելով իր էջում:



