Իսկ մենք 50-60 հազար միտինգավորներով գործուղվում ենք ալեններից ու արփիներից իշխանափոխության համար թույլատվություն-ստորագրություններ բերելու. Ռուբեն Հակոբյան
Դահիճն ԱԺ-ում խոստովանել է, որ 5000 զինվորների զոհել է բացառապես իր իշխանությունը պահելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
«Այսօր էլ, արդեն Եռաբլուրում, զոհերի ծնողների նկատմամբ բերետավորների միջոցով վիժվածքաբարո բռնություն գործադրելով հայտարարեց, որ թույլ չի տալու զոհվածների ծնողներին՝ միասին սգալու իրենց զավակների մահը... Որովհետեւ ա՛յս դեպքում էլ այն կարող է սպառնալ իր իշխանությանը...
Իսկ ծնողների պահանջը մեկն էր՝ չէին ցանկանում, որ իրենց որդիներին գլխատած դահիճը մոտենա իրենց զավակների շիրիմներին։
Հ.Գ. Իսկ մենք 50-60 հազար միտինգավորներով գործուղվում ենք ալեններից ու արփիներից իշխանափոխության համար թույլատվություն-ստորագրություններ բերելու...»