«Սուրմալու»-ում փլուզումից տուժած 3 քաղաքացիներից 2-ը բուժօգնություն են ստացել և դուրս գրվել
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր փլուզման հետևանքով տուժած երեք քաղաքացիներից երկուսը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, տեղեկացնում են ԱԻՆ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրմալուի կիսաքանդ շենքի պատը քամու հետևանքով փլուզվել է. կան տուժածներ:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Ըստ նախնական տվյալների կա երեք տուժած, որոնք տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։