Ուրախ, աշխույժ, ժպտերես, շրջապատում սիրված և հարգված․ պատերազմում զոհված Գառնիկը Հարությունյանը 19 տարեկան էր
Մեծ ցավով և խորը վշտով հայտնում ենք, որ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելիս զոհվեց մեր դպրոցի սան Գառնիկ Բագրատի Հարությունյանը: Այս մասին գրված է Նորաբացի միջնակարգ դպրոցի կայքէջում։
Գառնիկը ծնվել է 2002թ.-ին, ավարտել է Նորաբացի Մ. Ապելյանի անվան միջնակարգ դպրոցը և ուսումը շարունակել ԵՊՀ-ի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում:
Ուրախ, աշխույժ, ժպտերես, շրջապատում սիրված և հարգված Գառնիկը կյանքից հեռացավ չբոլորած 20 տարին:
«Սիրելի' Գառնիկ, մեր հերոս զավակ, քո սխրագործությամբ և անձնվեր նվիրվածությամբ անմահացար բոլոր ապրողների սրտերում: Դու քեզ հետ տարար բազում չասված խոսքեր և կիսատ սերեր:
Նորաբացի դպրոցը սգում է իր հարազատ զավակի համար: Մենք հպարտանում ենք քեզանով:
Ցավակցում ենք հարազատներին և Նորաբաց համայնքի ողջ բնակչությանը:
Ննջի'ր խաղաղությամբ, լուսերես տղա, թող հոգիդ սավառնի երկնային դրախտում, հրեշտակների գրկում»,- գրված է դպրոցի կայքէջում։
