Գրագողության «հայրենասիրական» դրսևորումները. Էդգար Ղազարյան
ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջու նկար է հրապարակել և կից գրառում արել, որում նշված է. <<Գրագողության «հայրենասիրական» դրսևորումները
Գրագողության սկանդալային պատմություններով հանրությանը հայտնի դարձած, կոռուպցիայի շահառու, վտանգի մեջ գտնվող Վայոց ձորում Եղեգնաձորի մասնաճյուղը փակած, հանցավոր իշխանությունների քաղաքական պատվերները կատարող, քաղաքական հայացքների համար տասնամյակների փորձառություն ունեցող դասախոսին համալսարանից հեռացնող, այդ ամենից հետո ինքն իր աշխատավարձը բարձրացնող ՀՊՏՀ ռեկտոր, Հայբուսակ համալսարանի պրոֆեսոր Դիանա Գալոյանը, 2022 թվականի սեպտեմբերի 21-ին, իր "հայրենասիրական" զեղումներում դիմել է գրագողության իր համար սիրված մեթոդին` այս անգամ մեջբերելով Պարույր Սևակի խոսքերը` առանց հեղինակին նշելու>>: