Պիտի պարզենք բոլորին անուն առ անուն, էս անգամ չեն մոռացվելու. Խուդոյանը` նախօրեին զոհվածների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառած կարիմիրբերետավորների մասին
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոստիկանության երեկվա միջոցառմանը մասնակցել են մոտ 200 ծառայողներ, որից առավել ակտիվ՝ մոտ 50֊ը հատուկ նշանակության գումարտակից /կարմիրբերետավորներ/:
Այդ միջոցառումը որևէ կապ չի ունեցել անվտանգություն ապահովելու հետ․ այդ դեպքում այս քանակի ոստիկաններով հնարավոր կլիներ տեղում բացառել ենթադրվող միջադեպերը ներկաների ու ժամանող անձանց միջև:
Զոհերի հարազատներին ապօրինի բերման ենթարկելու պրոցեսին մասնակցել են ներկա բոլոր ոստիկանները․ բոլորը շատ լավ գիտակցել են՝ ինչի համար են եկել ու ինչ են պատրաստվում անել:
Անկախ նրանից, որ ֆիզիկական ուժ են գործադրել շուրջ 2-3 տասնյակ կարմիրբերետավորներ, ներկաներից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում այդ ապօրինի ու հակաբարոյական գործողության համար:
Պիտի պարզենք բոլորին անուն առ անուն: Էս անգամ չեն մոռացվելու»: