Տիգրան Ավինյանը Երևանի փոխքաղաքապետ դարձավ՝ 44 կողմ 2-ը, ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում նշանակելու մասին։
Գրանցվել էր ավագանու 46 անդամ։
Նրանցից 44 կողմ–ը կողմ քվեարկեցին Ավինյանի թեկնածությանը, 2–ը` ձեռնպահ։ Դեմ ձայն չկար։
Այս պահին Երևանը 5 փոխքաղաքապետ ունի։ Ավինյանը համակարգելու է թաղապետերի և կառավարության հետ աշխատանքը, շինբարեկարգման, կանաչապատման, մշակույթի բլոկները։
Երևանի ավագանու հաջորդ ընտրությունները կկայանան 2023-ի աշնանը։
ՔՊ–ն հայտարարել է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։