Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

«Արցախը Հայաստան է, և վե՛րջ»-ից մինչև «29.800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան»․ Անդրանիկ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2019թ․ Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հավաքվածների ծափերը կորզելու համար գոռում էր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։

Գոռալուց առաջ ու հետո նա գերխաղաղասիրական ու գերզիջողական քաղաքականություն ու քարոզչություն էր իրականացնում։ Ստացանք պատերազմ ու պարտություն։

2020–ի նոյեմբերի 9–ից հետո Նիկոլ Փաշինյանը սկզբում մտավ թաքստոց, ապա խաղաղության աղավնու դերի մեջ։

2021–ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում՝ առանց սահմանափակումների։ Խոստանում էր հետևողական լինել նախկին ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի հարցում։ Խոստանում էր նաև խաղաղություն։ Փաշինյանը քվե մուրաց «Խաղաղության դարաշրջանի» ու «Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բաց սահմաններով լավ կյանքի» մասին հեքիաթներով։
Ընտրություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ագրեսիվորեն տարածում են «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը։ Նրանց կարծիքով սա բերելու էր խաղաղություն ու բարգավաճում։

Հիմա Փաշինյանի բոլոր թեզերն ու հայեցակարգերը փլուզվել են և իրենք խոստովանում են այդ մասին։

Եթե նախընտրական փուլում Նիկոլը հայ ժողովրդին համոզում էր, որ թուրքն ու ադրբեջանցին հայերի նկատմամբ վատ է տրամադրվում, որովհետև հայերն են վատ տրամադրված լինում թուրքերի ու ադրբեջանցիների նկատմամբ, ապա հիմա ինքն է աշխարհով մեկ հայտարարում, որ Ալիևը Երևանը համարում է ադրբեջանական և ագրեսիվ տրամադրվում Հայաստանի նկատմամբ։

ՄԱԿ–ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթը խոստովանություն էր այն մասին, որ իր քաղաքականությունը բանկրոտ է։

«Խաղաղության դարաշրջանի» մասին խոստացողը հիմա Ադրբեջանից «29.800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան» է մուրում։ Այսինքն՝ հրապարակավ հայտարարում է, որ պատրաստ է Արցախը համարել ադրբեջանական, միայն թե Ադրբեջանը ճանաչի 29.800–ը։ Բայց իր այս ողորմելիությամբ է՛լ ավելի է գրգռում Ադրբեջանին։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս առումով էլ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը փլուզվել է։ Նա մտածում էր, որ Թուրքիայի պահանջները ցեղասպանության ու Կարսի պայմանագրի մասով բավարարելով կարողանալու է այդ երկրի միջոցով ազդել Ադրբեջանի վրա ու խաղաղ ապրել։ Դա էլ էր պատրանք։

Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ մինչև Ադրբեջանը չբավարարվի, ինքը քայլ չի անելու։ Նիկոլն ու իր թիմը չտեսնելու ու չլսելու էին տալիս Թուրքիայի արածներն ու ասածները։ Հիմա կանգնած են փակուղու առաջ։ Ի՞նչ են հիմա քննարկելու Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները, երբ մեր թշնամիները «Զանգեզուրի միջանցք» են պահանջում ու վերջին հարձակումների արդյունքում գործնականում հնարավորություն են ստացել կտրել ամբողջ Սյունիքը։

Եվ այսպես, ՄԱԿ–ում Հայաստանը ներկայացել էր պարտության, խայտառակության խորհրդանիշով։ Շատ ողորմելի տեսարան էր․ նախկինում Ալիևն էր լացում ու բողոքում Հայաստանից, հիմա՝ մենք Ադրբեջանից։

Նիկոլն աշխարհից աջակցություն էր մուրում «հայկական դեմոքըրըսին» պաշտպանելու համար, ինչը միայն ժպիտ ու արհամարհանք կարող է առաջացնել։

Նիկոլ Փաշինյանը պարտվել է և՛ պատերազմը, և՛ խաղաղությունը։ Ու որպեսզի Հայաստանն էլ իր հետ չտանի գերեզման, պետք է նոր էջ բացել մեր պետական կառավարման համակարգում»։