Հերոսաբար կռվեցիր, բայց այս անգամ կյանքդ զոհեցիր հանուն Հայրենիքի․ զոհվել է 44-օրյա պատերազմի մասնակից Արմեն Իշխանյանը
Ֆեյսբուքյան օգտատերերը շարունակում են հրապարակել Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով զոհված հերոսների լուսանկարները և նրանց մասին տեղեկություններ, ստորև ներկայացնում ենք Արմեն Իշխանյանի մասին գրառումը․
«Արմեն Իշխանյան
Արմենն էլ բռնեց անմահության ճամփան։ Լավ մարդ, բարի ու կամեցող...
Քո մասին ինչքան խոսենք քիչ է, դու Հերոս ես, բոլորիս Հերոսը։ 44-օրյա պատերազմում կարողացար հերոսաբար կռվել ու ողջ-առողջ վերադառնալ տուն։ Հիմա էլ հերոսաբար կռվեցիր, բայց այս անգամ կյանքդ զոհեցիր հանուն Հայրենիքի։ Ցավը շատ է, կորուստը մեծ։ Քո հերոսության մասին դարեդար պետք է դեռ խոսեն, քո սխրանքը անմահ է»։
