ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Հայաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված միջոցառումները
Սեպտեմբերի 23-ին Երևանում ՀԱՊԿ առաքելության ղեկավար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի հետ, տեղեկությունը հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
Կողմերը քննարկել են սահմանին ստեղծված իրավիճակը և անհրաժեշտ քաղաքական ու դիվանագիտական միջոցառումները՝ ուղղված տարածաշրջանում լարվածության թուլացմանը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն։