Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Մամուլ

Ո՞ւմ համար է Արցախի նոր Սահմանադրության նախագծում ամրագրված կարևոր նյուանսը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ վերջապես հանրային քննարկման է ներկայացվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, որի մշակումներն ընթանում են շուրջ մեկ տարի։ Սակայն նախագծում այնպիսի սողանցքներ են թողնվել, որոնք ընդդիմադիր շրջանակներում մտահոգությունների տեղիք են տվել։ Նախ նշենք, որ Սահմանադրության փոփոխություններով Արցախում մտադիր են վերափոխել կառավարման համակարգը՝ նախագահականից անցում կատարելով կիսանախագահական համակարգին։

Քանզի՝ «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նորմերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հանրապետության նախագահն իր ամբողջ պաշտոնավարման ընթացքում գործադիր իշխանության համար կրում է անհատական պատասխանատվություն: Գործադիր իշխանությունն իրականացվում է մեկ կենտրոնի՝ հանրապետության նախագահի կողմից: Հանդիսանալով Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավոր՝ նրա ձեռքում է կենտրոնացած ամբողջ գործադիր իշխանությունը: Նա է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Անվտանգության խորհրդի նախագահը, նա է ղեկավարում պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր եւ չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ հանրապետության նախագահի ձեռքում»,- նշված է նախագծում:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կարծում է, որ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում կարող է առաջանալ իրավաքաղաքական ճգնաժամի վտանգ:

«Այսպես, հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, արգելվում է արձակել Ազգային ժողովը, նշանակել հանրաքվե, նշանակել կամ ազատել կառավարության անդամներին, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը: Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, հաշվի առնելով հանրապետության նախագահի եւ ԱԺ-ի կողմից լիազորությունների միաժամանակյա ստանձնումը, նախատեսված է հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում (հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու) հանրապետության նախագահի եւ ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջը: Նույն մեխանիզմը գործում է նաեւ Ազգային ժողովի արձակման դեպքում: Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված իրավական ընթացակարգերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մինչեւ արտահերթ ընտրությունների անցկացումը եւ ընտրությունների արդյունքներով գործադիր իշխանության ղեկավար ու խորհրդարան կազմավորելը, պետական կառավարման համակարգը լիարժեք չի գործում, գործադիր իշխանությունը հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում «կաթվածահար» է լինում, պարարտ հող է նախապատրաստվում սահմանադրական ճգնաժամերի համար»,- ասված է նախագծում:

Ուստի, հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները, ինչպես նաեւ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին:

Այսպիսով՝  սահմանադրական նոր փոփոխությունները կյանքի կոչելուց հետո նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների գործընթացները միմյանցից տարանջատվելու են։ Մինչդեռ, գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականի պարագայում ԱԺ-ն արձակվում է, եւ 40 օրվա ընթացքում տեղի են ունենում նախագահական ու ԱԺ ընտրություններ։ Նախագծով սահմանվում է, որ 2023-ին կանցկացվեն խորհրդարանական, 2024-ին՝ նախագահական ընտրություններ։ Հիմա գանք նախագծում տեղ գտած նյուանսին, որում, ըստ լուրերի,  Հայաստանի իշխանությունների մատն էլ է խառը։

Հրապարակված նախագծի անցումային դրույթներում ամրագրվել է նոր նորմ, որ մինչեւ նոր Սահմանադրության ընդունումը նախագահի պաշտոնավարման անհնարինության դեպքում խորհրդարանն ընտրում է Արցախի նախագահ, որն ունի նույն լիազորությունները եւ պետության գլուխ է համարվելու մինչեւ այն պահը, քանի դեռ նոր նախագահ չի ընտրվել։

Այս առաջարկը խորհրդարանական ընդդիմությունն է արել, որպեսզի եթե ինչ-ինչ պատճառներով մինչեւ 2024 թվականը՝ նախագահի նոր ընտրությունները, Արայիկ Հարությունյանին ստիպեն հրաժարական տալ, Արցախում անիշխանություն չառաջանա, ինչին երազում են Ադրբեջանում, քանզի այդ պարագայում կարող են դիմել սադրանքների ու գլխատած պահելով պետության գլուխը՝ փլուզել Արցախում պետական ինստիտուտները։

Սակայն նման ֆորս մաժորի դեպքում նախագծում չի սահմանվել, թե խորհրդարանն ում կարող է ընտրել նախագահի պաշտոնում, այստեղ չեն ամրագրվել նախագահի թեկնածուի համար սահմանված ցենզերը, որոնք առկա են սովորական ընտրությունների պարագայում, այն է` «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»։

Ֆորսմաժորային իրավիճակում ԱԺ-ի կողմից նախագահի ընտրության համար ընդամենը ընթացակարգեր են սահմանված, սակայն ոչ թեկնածուի համար չափորոշիչներ, ինչը տարբեր մեկնաբանությունների դաշտ կարող է բացել։ 

Խորհրդարանի, դիցուք, իշխանական խմբակցությունը կարող է առաջադրել մեկի թեկնածությունը, ով ո՛չ վերջին հինգ տարվա մշտական բնակություն ունի, ո՛չ էլ միայն Արցախի քաղաքացիություն։ Իհարկե, ֆորսմաժորի դեպքում ընտրված նախագահը լինելու է ժամանակավոր, մինչեւ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանա, կամ եթե նման իրավիճակ առաջանա հիմա, ապա նա կպաշտոնավարի մինչեւ 2024 թվականը, երբ նշանակված են նախագահական նոր ընտրություններ։ Սակայն խնդիրն այն է, որ նա է, ըստ էության, կազմակերպելու նախագահական ընտրությունները, իսկ գաղտնիք չէ՝ ով կազմակերպում է, նա էլ անցկացնում է իր թեկնածուին։ Մեզ լուրեր են հասել, որ Նիկոլ Փաշինյանն այս նյուանսի միջոցով փորձելու է խաղարկել Ռուբեն Վարդանյանի տարբերակը` կհասնեն Արայիկ Հարությունյանի հրաժարականին, ապա խորհրդարանին կպարտադրեն, որ Ռուբեն Վարդանյանին ժամանակավոր վարչապետ ընտրեն, որպեսզի նոր ընտրություններով իր ուզած մարդուն նախագահ դարձնի։ 

Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանը, ով բարեփոխումների հայեցակարգային հանձնաժողովի անդամ է եւ ֆորսմաժորային իրավիճակներում ԱԺ-ի կողմից նախագահ ընտրելու առաջարկ է ներկայացրել, մեզ հետ զրույցում ասաց, որ անթույլատրելի է, թեկուզ ժամանակավոր, պատահական մեկին նախագահ ընտրել։ Իրենք առաջարկել են, որ նման դեպքերում ևս նախագահի թեկնածուն պետք է համապատասխանի այն չափորոշիչներին, որոնք սահմանված են նախագահի թեկնածուի համար․ «Մեզ համար անընդունելի է որևէ անձի համար օրենք փոխել կամ Սահմանադրություն ընդունել։ Իրենք գուցե ասում են, որ տրամաբանությունը նրա մեջ է, որ ֆորս մաժորի դեպքում, երբ հնարավոր չէ ընտրություն կատարել, ավելի լայն հնարավորություն ունենանք կառավարչի ընտրության, բայց մենք կարծում ենք, որ պետք է լինեն որոշակի ցենզեր, և չի կարելի պատահական նախագահ ընտրել, թեկուզ՝ ժամանակավոր»։

Նշենք, որ նոր Սահմանադրությունում ռազմական դրության ժամանակ եւս եթե նախագահը հրաժարական է տալիս, կամ պաշտոնավարումն անհնարին է լինում, կրկին խորհրդարանն է ընտրում նախագահ։

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները՝ դրանց հիմնավորումներով, պետք է ներկայացվեն Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որից հետո նախագիծը կուղարկվի խորհրդարան, եւ ընթացակարգերով վավերացնելուց հետո Արցախում սահմանադրական հանրաքվե կանցկացվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: