Ադրբեջանի զինված ուժերը փորձել են ներխուժել հայկական զորքերի թիկունք. Gazeta.ru-ն՝ երեկոյան տեղի ունեցածի մասին
Ռուսական Gazeta.ru-ն անդրադարձել է երեկ երեկոյան տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին: Լրատվամիջոցը հղում տալով ՀՀ պաշտպանության նախարարությանը գրել է.
«Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը դիմել է սադրանքի՝ փորձելով շարժվել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք, սակայն հանդիպելով հայկական կողմի դիմադրությանը՝ հետ են շպրտվել»: