ՀՀ-ի դեմ ադրբեջանական ռեժիմի վերջին ագրեսիան նրանց դաժանության ամենաթարմ վկայությունն է. Մենդեսը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրվող օգնությունը
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին նամակ է ուղղել և կոչ է արել դադարեցնել ամերիկյան անվտանգային բնույթի օժանդակությունն Ադրբեջանին` Հայաստանի դեմ ագրեսիայի պատճառով։ Այս մասին սենատորը գրել է Twitter-ի իր էջում:
Ամերիկացի սենատորը նշել է. «Հայաստանի դեմ ադրբեջանական ռեժիմի վերջին ագրեսիան նրանց դաժանության ամենաթարմ վկայությունն է։ ԱՄՆ-ը պարտավոր է դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, որպեսզի գնահատի ԱՄՆ օգնության ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա»: