Իրանի արտգործնախարարը Բայրամովին նորից ասել է, որ տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է
Թեհրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Երևանի և Բաքվի հետ՝ նպաստելու խնդիրների և տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Իրանցի նախարարն ընդգծել է Թեհրանի հստակ դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքական և սահմանների ցանկացած փոփոխության անընդունելիության վերաբերյալ։