էներգետիկ ճգնաժամը Գերմանիայի տնտեսությունը տանում է դեպի անխուսափելի անկում. փորձագետներ
Գերմանիայի տնտեսագետները կարծում են, որ գնողունակության մեծ կորուստը և էներգակիրների բարձր գների պատճառով ընկերության ծախսերի կտրուկ աճը տանում են երկրի տնտեսությունը մոտալուտ ռեցեսիայի: Այս մասին գրում է DPA-ն։
«Deutsche Bank Research»-ի տնտեսագետ Մարկ Շատենբերգը կանխատեսել է 2023 թվականին հանրապետության տնտեսական արտադրանքի 3,5 տոկոս անկում։
Գերմանական «KfW» պետական բանկային խմբի գլխավոր տնտեսագետ Ֆրիցի Կյոլեր-Գեյբը կարծում է, որ տնտեսական անկումն իր հետքը կթողնի աշխատաշուկայում։
Նա նաև նշել է, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում (ապրիլ-հունիս) մասնավոր տնային տնտեսությունների եկամուտը գնաճից հետո 1,9%-ով ցածր է եղել 2021 թվականի նույն եռամսյակի համեմատ։
«Երկրորդ կիսամյակում ակնկալվում է, որ իրական եկամուտներն էլ ավելի կնվազեն»,- ասել է նա։