Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ է քննարկվել Հայաստանի հետ կապված
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Զաքիր Հասանովն ու Հուլուսի Աքարը քննարկել են Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ չհրահրված ռազմական ագրեսիան: Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության հեռանկարների շուրջ։