ՌԴ-ում մոբիլիզացիայի հայտարարումից հետո «Վերին Լարս» անցակետում 2300 մեքենայից բաղկացած հերթ է գոյացել
Հյուսիսային Օսեթիա «Վերին Լարս» սահմանային անցակետով Վրաստան մուտք գործելու համար հերթ է կանգնած մոտ 2300 մեքենա։ Այս մասին գրում է Kommersant.ru-ն։
Նշվում է, որ Հյուսիսային Օսեթիաի ՆԳՆ-ն խորհուրդ է տվել չլքել Ռուսաստանը Վերին Լարսով:
Նրանք նաև հայտնել են, որ ուժեղացրել են սահմանին հերթապահող Ճանապարհային պարեկային ծառայությունը: