Ռուսաստանը պետք է բացառվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից. Շառլ Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է, որ Ռուսաստանը պետք է բացառվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։
«Երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը սկսում է չհրահրված և չարդարացված պատերազմ՝ պատերազմ, որը դատապարտում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նրա անդամակցության կասեցումը պետք է ինքնաբերաբար լինի»,- ասել է Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:
The EU is not asking anyone to choose between East and West, North or South. But there is a choice to be made.
— Charles Michel (@CharlesMichel) September 23, 2022
The EU's choice is respect for borders, rather than aggression. It's cooperation rather than threat. It's rules-based order, rather than the law of the strongest.#UNGA pic.twitter.com/bYJFKfiwE7