Նախնական տվյալներով՝ Ալավերդիում «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղթել է ՔՊ-ին
«Ապրելու երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Հռիփսիմե Հովհաննիսյանը տվյալներ է հայտնում Ալավերդի խոշորացված համայնքի ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ: Ըստ խոսնակի հայտնած տվյալների՝ պատկերը հետևյալն է.
«Ապրելու երկիր»- 49%
«Քաղաքացիական պայմանագիր»-47%
ՀԱԿ- 2%
ՀՅԴ-2%:
«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն Արկադի Թամազյանն է, ՔՊ-ինը` Արեն Մկրտչյանը: