Սպասում եմ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցություններին. Նիկոլ Փաշինյան
Սպասում եմ Փարիզում նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցություններին: Թվիթերի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Այսօր երեկոյան Ելիսեյան պալատում տեղի կունենա ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: