Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Թալինցիները և հատկապես սիսիանցիները բոլորիս ցույց տվեցին այս ամոթալի, խայտառակ, վտանգավոր, մղձավանջային իրավիճակից դուրս գալու ելքը. Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր հոդվածում գրում է.

«Սեպտեմբերի 25-ին մի շարք, այդ թվում վերջին ռազմական գործողություններից, մեղմ ասած, խիստ տուժած համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վերջնականապես տվեցին այն բազմաչարչար հարցի պատասխանը, թե վերջապես ե՞րբ կբացվեն ժողովրդի աչքերը և նրանք տեսնելով իրականությունը միասին կփոխեն իրավիճակը:

Թալինցիները և հատկապես սիսիանցիները բոլորիս ցույց տվեցին այս ամոթալի, խայտառակ, վտանգավոր, մղձավանջային իրավիճակից դուրս գալու ելքը:

Երբ թասիբով համարվող թալինցիները մեծ առավելությամբ քաղաքապետ են ընտրում մեկին, որը ներկայացնում է Քաղաքացիական պայմանագիրը, այն ուժը, որի ղեկավարմամբ մենք ծանր պարտություն ենք կրել և շարունակում ենք կրել, որի ղեկավարմամբ մոտ հինգ հազար լույս տղերք են զոհվել, ապա գիտակցում ես, որ պատկերն ավելի քան տխուր է, բայց երբ ՔՊ-ի թեկնածուի օգտին ոչ թե երեք, այլ 4 հազար 93 սիսիանցի է քվեարկում, ընդ որում, ՔՊ թեկնածուն հաղթում է նաև Իշխանասար բնակավայրում, ապա հասկանում ես, որ պատկերը ոչ թե տխուր է, այլ մղձավանջային:

Տերը խոստացավ Սոդոմն ու Գոմորը չկործանել, եթե այնտեղ գոնե տասը արդար լինի... Սոդոմն ու Գոմորը կործանվեցին:

Ի տարբերություն Սոդոմի և Գոմորի, մենք ունենք հազարավոր սիսիանցիներ, շամշադինցիներ, լոռեցիներ, թալինցիներ, որոնք հասկանում են իրավիճակի ամբողջ լրջությունը և գիտակցում, թե ովքեր են պատասխանատու այս ամենի համար, ինչն էլ ստիպում է հավատալ, որ մենք, ի վերջո, չենք կործանվելու և շարժվելու ենք առաջ:

Այսուհանդերձ, մղձավանջի մեջ չմնալու համար պետք է վերջանականապես հասկանանք, որ սեպտեմբերի 25-ին ոչնչացավ այն թեզը, թե հնարավոր է քարոզչությամբ, զրույցներով, բացատրական աշխատանքով մարդկանց, թյուրիմացության մեջ գտնվող մարդկանց ցույց տալ իրականությունը, բացատրել այս ամենի պատճառները, որից հետո նրանք պայքարի շարքերում կհայտնվեն, և միասին նոր իշխանություններ կձևավորենք:

Ծաղկահովիտցիները, անգամ չորս հազար բերդցիները, որոնք քվեարկել են ՔՊ-ի թեկնածուի օգտին, լոռեցիները և նույնիսկ այն փոքրաթիվ տաշիրցիները, որոնց ձեռքը գնացել է քվեարկել Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցչի օգտին, մեզ հուշում են՝ մեզ վրա հույս չդնեք, մենք ուշքի ենք գալու, մենք իրականությունը հասկանալու ենք միայն իշխանափոխությունից հետո:

Եկեք ընդունենք, որ եթե նույնիսկ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից, ավելի քան երկու հարյուր զոհերից հետո Սիսիանում գտնվեց գոնե մեկ մարդ, որը քվեարկեց Փաշինյանի օգտին, ապա գոնե այս պահին պետք է ընդունենք, որ իրավիճակը փրկելու համար չպետք է սպասել, թե երբ են սյունեցիները, տավուշցիները կամ երևանցիները վերադառնալու իրականություն:

Հիմա կասեք, թե ինչու հիշեցի երևանցիներին: Իսկ դուք վստա՞հ եք, որ եթե Երևանում քաղաքապետի ընտրություններն անցկացվեին սեպտեմբերի 25-ին, ապա հազարավորներ, եթե ոչ տասնյակ հազարավորներ ՔՊ-ի թեկնածուի օգտին չէին քվեարկելու: Այն օրը՝ սեպտեմբերի 13-ին, երբ երկիրը հարձակման էր ենթարկվել, ՔՊ-ի «տասովշիկները» մեծ ու փոքր գործարարներին, փոքրիկ ու մեծ հիմնարկներ ունեցողներին համոզում էին «աշխատել» Ավինյանի համար:

Իրականությունը սա է, և եթե մենք փորձենք այլ իրականություն հորինել և հավատալ դրան, ապա միայն ու միայն կհարվածենք օգնության կարիք ունեցող մեր երկրին: և ի՞նչ է պետք անել այս վիճակում: Քայլերը շատ պարզ են, անելիքները հստակ:

Նախ և առաջ այսուհետ վերջ ենք տալիս բոլոր այն քննարկումներին, թե ինչ է պետք անել բոլորին ճշմարտությունը հասցնելու համար: Հիմա դրա ժամանակը չէ: Եթե 44-օրյա պատերազմից հետո դեռ կարողանում էինք մեզ ստիպել ու ինչ-որ ձևով հասկանալ, թե կարող է մարդիկ լինեն, որոնք հավատան, թե պատերազմի հետ ՔՊ-ն ու Փաշինյան Նիկոլը կապ չունեն, ապա սեպտեմբերի 13-ից հետո ... Կարծում եմ այստեղ ամեն ինչ պարզ է:

Պարզ ու ակնհայտ է նաև, որ առաջ շարժվելու համար, այս ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար երկիրը պետք է փոխի պարտության դեմքին և հիմնական բանակցողին: Սա աքսիոմ է և ապացուցման կարիք չունի: Սա նախ և առաջ պետք է հասկանան նաև ՔՊ-ում, ՔՊ-ի ղեկավարությունում: Չի կարելի նեղ անձնական կամ թիմային շահերը վեր դասել պետության շահից:

Ընդ որում, հենց ՔՊ-ն պետք է առաջին շահագրգիռ կողմը լինի, որ այդ փոփոխություններն արվեն անցնցում, խորհրդարանում և առանց զանգվածային հուզումների: Ի վերջո, մի օր մենք որպես միասնական ազգ պետք է հասունություն, իմաստություն հանդես բերե՞նք, թե շարունակելու ենք դեգերել էմոցիաների ալեկոծ օվկիանոսում:

Վստահ եղեք, եթե ՔՊ-ն խոհեմություն հանդես չբերի, ապա այլընտրանքը դառնալու է քաղաքականապես գիտակից ակտիվ զանգվածի փողոցային հուժկու ճնշումը, որից հետո արդեն ՔՊ-ն պարզապես ստիպված կլինի գնալ զիջումների, բայց ինչու գործը հասցնել դրան, երբ կարելի է առաջ շարժվել խոհեմությամբ և բանականությամբ:

Եթե հանկարծ այս կամ այն պատճառներով ՔՊ-ն դիմադրի և չընդունի որևէ բանական առաջարկ, ապա մեզ ավելի ծանրագույն իրականություն է սպասվում՝ դրանից բխող ամենածանր հարվածներով:

Մենք դեռ փոքր ժամանակ ունենք: Մենք իրավունք չունենք կորցնել այդ ժամանակը: Մենք ունենք նաև բնական արտաքին դաշնակիցներ, որը մեզ համար այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում բարեբախտություն է, մենք դեռ ունենք ուժեղ զինվորականներ և ժամկետային զինվորներ, որոնք ունակ են թշնամուն ծանր կորուստներ պատճառել, բայց սա անվերջ չի կարող շարունակվել:

Մեզ պետք է փոխել բանակցողին, մեզ պետք է նոր կառավարություն, մեզ պետք են բանակցային նոր մոտեցումներ՝ խելամտության սահմաններում: Այս ամենը հնարավոր է, այս ամենը իրականանալի է, չնայած առկա ծայրահեղ մոտեցումներին և միմյանց նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումներին:

Վերջում ամենակարևորի մասին: 44-օրյա պատերազմի ավարտից մոտ մեկ շաբաթ առաջ երկու երեխա տեսիլք են ունենում: Դանիել անունով տղան և մյուսը, որի անունը ծնողները չեն ցանկանում հրապարակել, տեսնում են Հիսուսին, որն ասում է. «Պատերազմը շուտով կդադարի, աղոթողները շատացան, բայց դուք դեռ մեղքերի մեջ թաթախված եք, դուք պետք է շատ աղոթեք: Աղոթեք պատերազմից հետո»: