Արմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելՈւղևորի մատը մնացել է երթուղայինի արանքում, անդամահատվել. վարորդը փախչել է դեպքի վայրից. Կարինե ԹորոսյանՀայաստանի տնտեսությունը հենց հիմա վճարում է Կոսի կամ Կալլասի գովասանքներին արժանանալու դիմաց՝ կորցնելով եկամուտներ ու աշխատատեղեր․ քաղաքագետԳեղարքունիքի ոստիկաններն առգրավվել են երեք կիլոգրամից ավելի մարիխուանա. փորձել էին մեքենայով փախչել (տեսանյութ)Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա նա սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. ԱբրահամյանՊարեկները հայտնաբերել են տեսանյութերում երևացող երթևեկության կանոնները խախտած 4 վարորդի (տեսանյութ)Արաբկիրում վթարային ջրանջատում է. մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինիԳագիկ Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի
Երևանի ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում. Քրիստինե Վարդանյանը հրավիրում է իրավապահների ուշադրությունըԱնհետ կորածների հարցը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մաս է կազմում. Մևլութ Չավուշօղլու
Արթուր Դանիելյանին ձերբակալել են ՖԲ գրառման համար
Լևոն Քոչարյանը 3 օրով գործուղվում է Փարիզ՝ մասնակցելու ԵԽԽՎ հանձնաժողովի նիստինԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnրՀայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղ գործընթացի ավարտ. Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը
Արթուր Դանիելյանին ձերբակալում են
Ադրբեջանում նշել են, թե քանի ադրբեջանցի է անհետ կորած համարվում արցախյան երկու պատերազմների ընթացքում
Ադրբեջանցիք էս 3 օր ա` ընկել են կոնկրետ իմ հետևից, անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել... էս գործն էլ դե պատիժն ա. Արթուր Դանիելյանին հրավիրել են ՔԿ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ տեղափոխել են Ազգային պատկերասրահ. տեղի ունեցել ցուցադրություն (տեսանյութ)Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը. ԱլիևԴաժան տեսանյութի ուսուցչուհուն ազատելու են աշխատանքից. որ դպրոցում են ծեծել 2-րդ դասարանի աշակերտուհունԺաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերինԱյսօր՝ մինչև 17:00-ը, մի շարք հասցեներում լույս չի լինիՄարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է. «Իրավունք»Փաշինյանը հատ-հատ ստուգելու է. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը. «Ժողովուրդ» ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար. «Հրապարակ»«Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը.«Իրավունք»Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Էր-Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրաԻշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Ինչու են ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել. «Հրապարակ»«Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում. «Իրավունք»Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում. «Հրապարակ»Բաքուն այս անգամ ադրբեջանական բնակավայր է ներկայացրել Վեդի քաղաքըԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները. «Հրապարակ»Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքին
Հասարակություն

ՀՀ ՄԻՊ-ն ամփոփել է Ադրբեջանի հարձակման հետևանքների փաստերը սեպտեմբերի 23-ի դրությամբ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Ադրբեջանի հարձակման հետևանքների փաստերը սեպտեմբերի 23-ի դրությամբ։

Նա ներկայացրել է իրավիճակը Գերղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում:

Պաշտպանը նշել է, որ սեպտեմբերի 13-15-ը այդ երեք մարզերից տեղահանվել է առնվազն 7600 մարդ: տեղահանված անձանց շրջանում մեծամասնություն են կազմում կանայք, երեխաներն ու ծերերը: Ըստ այդմ, տեղահանվել է 1437 երեխա, 99 հաշմանամություն ունեցող անձ:

Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքի մարզում սպանվել է մեկ քաղաքացիական անձ (Բ. Ք. ծնված 1960 թ), վնասվածքներ են ստացել 4 քաղաքացիական անձ, որոնցից մեկի վնասվածքները ծանր են: Վարդենիս համայնքից ևս մեկ քաղաքացիական անձի (Ա.Ա. ծնված 1986 թ) գտնվելու վայրն անհայտ է:

Ադրբեջանական զինուժը միտումնավոր կերպով կրակ է բացել հայ եւ օտարերկրյա լրագրողների խմբի ուղղությամբ (նրանք կրել են PRESS տարբերանշանը):

Սոթքում վնասվել է շուրջ 200 տուն, որոնցից ավելի քան 50-ը ամբողջությամբ ավերվել է: Թիրախավորվել է Սոթք համայնքի դպրոցի շենքը:

Կութ համայնքում վնասվել է 4 տուն, ավտոտնակ եւ այլ տնամերձ կառույցներ: Թիրախավորվել է Կութի բուժկետը:

Վնասվել են Սոթք եւ Գեղամասար համայնքների վարչական շենքերը:

Վնասվել է Սոթք համայնքի գազի մատակարարման խողովակը:

Ճանապարհների տեւական թիրախավորման հետեւանքով անօրինական կերպով սահմանափակվել է անձանց ազատ տեղաշարժի իրավունքը, ինչպես նաեւ կենսական կարեւորության ծառայություններին հասանելիությունը:

Վայոց Ձորի մարզ

Ջերմուկում սպանվել է մեկ քաղաքացիական անց (Ս.Բ. ծնված 1964 թ), երկուսը՝ վիրավորվել:

Ջերմուկ քաղաքում մեկ քաղաքացիական մեքենա է թիրախավորվել, ինչի արդյունքում մեկ քաղաքացիական անձ վիրավորվել է: Թիրախավորվել է շտապօգնության մեկ մեքենա:

Ջերմուկի ուղղությամբ շարունակական գնդակոծման հետեւանքով հրդեհվել է քաղաքին հարող ավելի քան 6 հա անտառածածկ տարածք, 3 փրկարար վնասված ք է ստացել:

Թիրախավորվել է Կեչուտի ջրամբարը:

Հատուկ թիրախավորվել է Ջերմուկի առողջարանը, որտեղ հարձակման պահին բուժում են ստացել մի քանի տասնյակ պացիենտներ:

Հրետակոծվել են Ջերմուկի զբոսաշրջային ենթակառուցվածքները, ներառյալ հյուրանոց, սրճարան, ճոպանուղի:

Վնասվել են Ջերմուկի գազի խողովակները, հոսանքի լարերը եւ կապի մալուխները:

Ճանապարհների տեւական թիրախավորման հետեւանքով անօրինական կերպով սահմանափակվել է անձանց ազատ տեղաշարժի իրավունքը, ինչպես նաեւ կենսական կարեւորության ծառայություններին հասանելիությունը:

Սյունիքի մարզ

Սեպտեմբերի 14-ին, օրվա երկրորդ կեսին Ադրբեջանի ԶՈւ կրակոցներից սպանվել է մեկ քաղաքացիական անձ (Հ.Գ. ծնված 1993): Տեղ համայնքում գլխի շրջանում վիրավորում է ստացել մեկ քաղաքացիական անձ (Մ.Ա. ծնված 1991թ), որը մահացել է հիվանդանոցում:

Սյունիքի մարզում թիրախավորվել եւ վնասվել է շտապօգնության երկու մեքենա:

Գեղամասարում ԱԹՍ-ի հարվածներից վնասվել են քաղաքացիական տներ: Քարաշենում թիրախավորվել է հանդիսությունների սրահը, արձակված արկերը լրջորեն վնասել են մեկ քաղաքացիական տուն:

Վերիշեն գյուղում 5 բնակելի տուն գնդակոծվել է, մեկ այլ տուն վնասվել է: Ակներ գյուղում բնակելի տուն է թիրախավորվել: Վաղատուր գյուղում ավերվել է վարչական շենք: Աղիտու համայնքում վնասվել է մեկ տուն:

Վաղատուր համայնքում ընկել է 13 արկ, վնասվել է 4 տուն, վարչական շենքն ու դպրոցը: Տեղ և Վաղատուր համայնքներում վնասվել են գազի մատակարարման խողովակները:

Ճանապարհների շարունակական թիրախավորման հետեւանքով անօրինական կերպով սահմանափակվել է անձանց ազատ տեղաշարժի իրավունքը, ինչպես նաև կենսական կարևորության ծառայություններին հասանելիությունը: Սիսիան-Նորավան մայրուղու վրա վնասվել է մեկ քաղաքացիական մեքենա: