Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Գրեթե բոլոր համայնքներում իշխանության ներկայացուցիչների կողմից տեղի են ունեցել սպառնալիքներ, աշխատանքից ազատում, տարատեսակ արտոնությունների և աջակցությունների տրամադրում. «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. 

«Սեպտեմբերի 25-ին Ալավերդի, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Թալին, Սիսիան համայնքներում տեղի ունեցած ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը բոլոր համայնքներում ներկայացված է լինելու ավագանու կազմերում՝ նախնական տվյալներով արձանագրելով հետևյալ արդյունքները՝
Գյուլագարակ-49%
Ալավերդի-48%
Լոռի Բերդ-28%
Սիսիան-20%
Չարենցավան-7%
Թալին-7%
Ալավերդի համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը տարել է հաղթանակ՝ ակնկալելով ստանձնել համայնքի կառավարումը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած քաղաքացիներին։ Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով լինելու ենք պատասխանատու այդ համայնքներում ծառայել համայնքի բնակիչների շահերին և համայնքների զարգացմանը։

Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ գրեթե բոլոր համայնքներում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տեղի են ունեցել վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր՝ սպառնալիքներ, աշխատանքից ազատում, տարատեսակ արտոնությունների և աջակցությունների տրամադրում և այլն, իսկ իշխանության ցուցակներում նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչների ներգրավումը և «տեղական հեղինակությունների» մասնակցությունը քարոզչությանը և բուն ընտրության օրվա գործընթացին հիշեցնում էին հին ու բարի ժամանակները՝ հերթական ծառայությունը հերթական իշխանությանը։

Սիսիան համայնքում համայնքի ղեկավարը ընտրվելու է ավագանու անդամների կողմից, որի վերաբերյալ կուսակցությունը իր դիրքորոշումը կհայտնի լրացուցիչ՝ նպատակ ունենալով ստանձնել համայնքի կառավարումը։

Ամփոփելով ՏԻՄ ընտրությունները՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածի համար դրական է գնահատում արձանագրված արդյունքները, ստանալով ավելի քան 13,000 ձայն (ընտրությունների մասնակիցների 23%)՝ ներկայացված լինելով 6 համայնքերում 32 ավագանու անդամներով։ Այս արդյունքը ավելի քան երկու անգամ գերազանցում է կուսակցության նախորդ տարվա արձանագրած ցուցանիշները։

Ստացած ձայների և ավագանու անդամների թվով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս, արձանագրել է լավագույն արդյունքը իշխող կուսակցությունից հետո։

«Ապրելու երկիր» կուսակցության ունեցած նման հաջողությունը քաղաքական պայքարում օգտագործվող սկզբունքային նոր մոտեցման և գործելաոճի շնորհիվ է։

Համայնքներին արված մեր առաջարկները եղել են փորձագետների կողմից մշակված և ընտրողների արձագանքների և ցանկությունների վրա հիմնված։

Իսկ մեր ամենամեծ առավելությունը՝ համայնքներում նոր մարդկանց ներգրավումն է՝ ի հակադրություն արդեն իրենց հայտնիությունը կորցնող նախկին և իշխող քաղաքական խմբերի։

Մենք շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը համայնքների զարգացման գործում, որը համարում ենք կարևորագույն քայլերից՝ հզոր և բարեկեցիկ պետություն կառուցելու ճանապարհին։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով բազմաթիվ համայնքներում իշխող կուսակցության պարտությունը ինչպես այս, այնպես էլ նախորդ տարի, ակնհայտ է, որ հասարակությունը ունի որակական փոփոխությունների անհրաժեշտություն և վստահում է «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ ստանձնելու այդ պատասխանատվությունը՝ իրականացնելու իշխանության ամբողջական փոփոխություն։

#ԱպրելուԵրկիր
#ԱպրելուԱլավերդի
#ԱպրելուՉարենցավան
#ԱպրելուԹալին
#ԱպրելուՍիսիան
#ԱպրելուԳյուլագարակ
#ԱպրելուԼոռիԲերդ»: