Որդեկորույս ծնողների համար` սրբացած Եռաբլուրն է «տուն» դարձել. հավաքված Ծնողների տաք սրտերով`որդիները պաշտպանված են... բոլորից ու ամենից. Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջի stories բաժնում նոր հրապարակում է արել՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմին:
«Էս գիշերը անքունի ու անտունի գիշերն է... Որդեկորույս ծնողների համար` սրբացած Եռաբլուրն է «տուն» դարձել:
Սրբացած մահիճը`Հայոց Որդիների,, եղբայների ու հայրերի... Եռաբլուրը`Հայաստանի գոյության Մատյանն է. անուն առ անուն, կյանք առ կյանք`Հավերժ հիշելու ու երախտագետ լինելու Սրբացած մի Տուն:
Եռաբլուրում սառը քամին էսօր անուժ է. հավաքված Ծնողների տաք սրտերով`որդիները պաշտպանված են... բոլորից ու ամենից», - գրել է Նազենին: