Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Աշոցքի Սարագյուղ, Բավրա, Ղազանչի բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ են իրականացվում

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, Աշոցքում ընթացքի մեջ են մի շարք օբյեկտների վերանորոգման և վերակառուցման աշխատանքները։

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետի հանձնարարությամբ ծրագրերի ընթացքին ծանոթանալու, աշխատանքներում թերացումներն ու ձգձգումները բացառելու նպատակով մարզպետարանի ոլորտային պատասխանատուները այցելել են համայնք։

«Հերթական այցելության ընթացքում ոլորտային պատասխանատուները հետևել են Աշոցք բնակավայրի պուրակի կառուցման աշխատանքներին: Կառավարության 45 տոկոս համաֆինանսավորման արդյունքում 2022-2023 թթ․ կիրականացվի 127 մլն 607 հազար դրամի աշխատանք։ Աշխատանքների առաջին փուլի ընդհանուր արժեքը 42 մլն 420 հազար դրամ է։ Շինաշխատանքներն իրականացնում է «Գունաշեն» ՍՊԸ-ն։ Նախորդ այցելության ընթացքում արձանագրված թերացումները վերացվել են։ Պատասխանատուները կապալառու կազմակերպությանը և համայնքի ներկայացուցիչներին տվել են հանձնարարություններ՝ հորդորելով բացառել բացթողումները։

Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Աշոցքի Սարագյուղ, Բավրա, Ղազանչի բնակավայրերում էլ բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Ծրագրի ընդհանուր արժեքը 51 մլն 578 հազար դրամ է։ Պետական ներդրման մասը 60 տոկոս է, համայնքը կներդնի գումարի 40 տոկոսը։ Կապալառու կազմակերպությունները «Պապ և Դավիթ» և «Ռոստորգ» ՍՊԸ-ներն են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ իրականացվում են նաև Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Բավրա, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան, Փոքր Սարիար և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքները: Պատասխանատուները հետևել են Աշոցք և Արփենի բնակավայրերի համայնքային կենտրոնների վերանորոգման աշխատանքներին: Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 66 մլն 393 հազար դրամ, պետությունը տրամադրում է գումարի 50 տոկոսը։

Աշոցք և Փոքր Սեպասար բնակավայրերում իրականացվում են նաև փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 64 մլն 379 հազար դրամ, որից պետության համամասնությունը կազմում է 50 տոկոս։

Նշվում է, որ արձանագրված թերացումների վերացման մասով պատասխանատուները կապալառու կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներին տվել են հանձնարարություններ՝ հորդորելով բացթողումները վերացնել ամենասեղմ ժամկետներում։