Պարեկները հայտնաբերել են տեսանյութերում երևացող երթևեկության կանոնները խախտած 4 վարորդի (տեսանյութ)Արաբկիրում վթարային ջրանջատում է. մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինիԳագիկ Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի
Երևանի ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում. Քրիստինե Վարդանյանը հրավիրում է իրավապահների ուշադրությունըԱնհետ կորածների հարցը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մաս է կազմում. Մևլութ Չավուշօղլու
Արթուր Դանիելյանին ձերբակալել են ՖԲ գրառման համար
Լևոն Քոչարյանը 3 օրով գործուղվում է Փարիզ՝ մասնակցելու ԵԽԽՎ հանձնաժողովի նիստինԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnրՀայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղ գործընթացի ավարտ. Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը
Արթուր Դանիելյանին ձերբակալում են
Ադրբեջանում նշել են, թե քանի ադրբեջանցի է անհետ կորած համարվում արցախյան երկու պատերազմների ընթացքում
Ադրբեջանցիք էս 3 օր ա` ընկել են կոնկրետ իմ հետևից, անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել... էս գործն էլ դե պատիժն ա. Արթուր Դանիելյանին հրավիրել են ՔԿ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ տեղափոխել են Ազգային պատկերասրահ. տեղի ունեցել ցուցադրություն (տեսանյութ)Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը. ԱլիևԴաժան տեսանյութի ուսուցչուհուն ազատելու են աշխատանքից. որ դպրոցում են ծեծել 2-րդ դասարանի աշակերտուհունԺաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերինԱյսօր՝ մինչև 17:00-ը, մի շարք հասցեներում լույս չի լինիՄարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է. «Իրավունք»Փաշինյանը հատ-հատ ստուգելու է. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը. «Ժողովուրդ» ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար. «Հրապարակ»«Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը.«Իրավունք»Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Էր-Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրաԻշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Ինչու են ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել. «Հրապարակ»«Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում. «Իրավունք»Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում. «Հրապարակ»Բաքուն այս անգամ ադրբեջանական բնակավայր է ներկայացրել Վեդի քաղաքըԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները. «Հրապարակ»Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունից
Հասարակություն

Պատերազմից երկու տարի անց հայկական երկու պետականությունները կանգնած են պատերազմի իրական սպառնալիքի առջև. ՀՅԴ ԳՄ

ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի բացահայտ ռազմական աջակցությամբ, վարձկանների և ահաբեկիչների ներգրավմամբ, արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, Ադրբեջանն անցավ հարձակման։

44-օր ձգված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տեղահանվեց և ունեզրկվեց շուրջ 70 հազար հայ, ավերվեցին մոտ 17 հազար քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ, սպանվեցին հարյուրավոր քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում մնացին հայկական պատմամշակությանին ժառանգության 1456 նմուշներ, որոնց նկատմամբ Ադրբեջանը որդեգրել է ոչնչացման կամ յուրացման քաղաքականություն։ Տարածքային կորուստների կողքին անդառնալի են հինգ հազարի հասնող մարդկային կորուստները։ Մինչ օրս անհայտ է մի քանի տասնյակ հայ գերիների ճակատագիրը։

Ռազմական հանցագործություններով, արգելված զենքի կիրառմամբ ուղեկցվող թուրքադրբեջանական ագրեսիայի 44 օրերին, ցավալիորեն, անտարբեր մնաց միջազգային հանրությունը։

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլացիոն հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 72%-ը, այդ թվում՝ Շուշի քաղաքն ու Հադրութի շրջանը։ Ստեղծված իրավիճակում արցախահայության ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը ռուսական խաղաղապահ ուժերն են։

44-օրյա պատերազմն հնարավոր դարձավ իշխող վարչախմբի անկարողության, ներքին և արտաքին մարտահրավերները դիմակայելու սնանկության, օտար օրակարգեր սպասարկելու հայրենադավ հանձնառության արդյունքում։

Պատերազմից երկու տարի անց հայկական երկու պետականությունները կանգնած են ճակատագրական մարտահրավերների, պատերազմի իրական սպառնալիքի առջև։

Աշխարհաքաղաքական նոր իրողությունների, խախտված ուժային հավասարակշռության և խոցված ինքնիշխանության պայմաններում գործող քաղաքական ռեժիմն անկարող է դիմակայել Հայոց պետականությանն ու հայ ժողովրդին ուղղված գոյութենական սպառնալիքները, նոր կապիտուլյացիայի հեռանկարը։

Այսօր, ավելի քան երբևէ, հայ ժողովրդի լինելիության հրամայականը, ՀՀ անվտանգային շահերը, մեր պետականության ապագան պահանջում են ազգային միասնականություն և համախմբում։

Խոնարհվում ենք մեր հազարավոր զոհերի հիշատակի առջև և վերահաստատում ազգային պետականություն կառուցելու, ազգային շահերին ծառայելու ՀՅԴ հանձնառությունը»։