Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

SOS. Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների նոր դավադիր պլանը. ի՞նչ դեր ունի Ռուբեն Վարդանյանը. Բորիս Մուրազի

Այս հրապարակմամբ մենք, ըստ էության, բացում ենք Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների խաղաքարտերը, ու եթե ռուսական կողմը սրա դեմ ոչինչ չի ձեռնարկում, ապա համապատասխան հետևություններն անպայման կարվեն և, ըստ էության, նրանք մասնակից կդառնան այդ դավադրությանը: Այս մասին գրում է Politik.am -ի խմբագիր Բորիս Մուրազին:

«SOS. Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների նոր դավադիր պլանը․ ի՞նչ դեր ունի Ռուբեն Վարդանյանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին հրամանագիր է ստորագրել Հանրային խորհուրդ ստեղծելու մասին: Շատերի համար ոչինչ չասող այս հրամանագրի տակ բավական վտանգավոր պրոցեսներ են թաքնված։ Արցախի նախագահին մոտ կանգնած իմ աղբյուրները տեղեկացնում են, որ Արայիկ Հարությունյանը բավական երկար ժամանակ է՝ ակտիվ քննարկումների և բանակցությունների մեջ է ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին անգամ Արայիկ Հարությունյանն է խոսել՝ ադրբեջանցիների հետ կապը ներկայացնելով որպես արցախահայերի շահերի պաշտպանություն։

Այդ բանակցություններում ադրբեջանական կողմը երաշխավորել է Արայիկ Հարությունյանի անձնական շահերի պաշտպանությունը, եթե նա գործի ըստ պայմանավորվածության։ Իսկ պայմանավորվածությունը կայանում է նրանում, որ հայրենասիրական կենացների և ազգային համախմբման անվան տակ քանդելու են պատերազմից հետո մնացած Արցախի պետականության վերջին փշուրները։

Ըստ այդ բանակցություններում հաստատված պլանի՝ սպասվող քայլերը հետևյալն են.

1․ Ստեղծվելիք Հանրային խորհրդին Արայիկ Հարությունյանը փորձելու է պատվիրակել լիազորորություններ, որոնք հատուկ են Ազգային Ժողովին։ Խորհրդի վերջանական ձևավորումից հետո Արցախի Ազգային Ժողովի աշխատանքը դառնալու է լուսանցքային կամ ընդհանրապես կդադարի գործել։

2․ Նույն ժամանակ Արայիկ Հարությունյանը պետնախարար է նշանակելու գործարար Ռուբեն Վարդանյանին։ Նա լինելու է պլանը վերջնական նպատակին հասցնող հիմնական գործիքը։

3․ Ժողովրդական միլիցիա ստեղծելու անվան տակ Արայիկ Հարությունյանը վերջնականապես քանդելու է առանց այն էլ իր կարողությունների մեծ մասը կորցրած Արցախի բանակը։ Արցախից դուրս են հանվելու բանակային հատուկ զինատեսակները, այդ թվում՝ հրետանին և զրահամեքենաները։ Արցախի ամբողջ պաշտպանությունը մնալու է մի քանի հարյուր, գուցե մի քանի հազար ոստիկանների վրա, որոնք զինված են լինելու՝ լավագույն դեպքում ինքանձիգով։

4․ Պետական ինսիտուտների վերջնական ապամոնտաժումից հետո Արայիկ Հարությունյանը հայտարարելու է, որ պահում է պատերազմից հետո տրված իր խոստումը՝ հրաժարական է տալու։ Այս հրաժարականից հետո պարալիզացված ԱԺ-ի ֆոնին Արցախը այլևս չի ունենալու ընտրված իշխանություն, և պատերազմական ծանր վիճակում գտնվող պետության միակ պաշտոնյան լինելու է պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Արցախի նախագահական աշխատակազմի իմ աղբյուրը վստահեցնում է, որ ռուսները կամ տեղյակ չեն Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների պլաններից, կամ մասնակի են տեղյակ և չեն պատկերացնում, որ Արայիկ Հարությունյանը պատրաստ է գնալ նման դավաճանության։ Այս հրապարակմամբ մենք, ըստ էության, բացում ենք Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների խաղաքարտերը, ու եթե ռուսական կողմը սրա դեմ ոչինչ չի ձեռնարկում, ապա համապատասխան հետևություններն անպայման կարվեն և, ըստ էության, նրանք մասնակից կդառնան այդ դավադրությանը։

Հ․Գ․ Հետաքրքիր է, որ երբ արցախցի աղբյուրիս հետ քննարկում էինք այս զարգացումները, լրատվականները տարածեցին Արցախի նախկին ԱԽՔ Սամվել Բաբայանի հայտարարությունը, որով նա բոլորին հոկտեմբերի 5-ին հրավիրում էր Ստեփանակերտ՝ հանրահավաքի։ Բաբայանն էլ, կարծես, հնարավոր զարգացումների հոտն առել է ու կամ փորձում է Արայիկ Հարությունյանի հետ գնալ նոր նյութական պայմանավորվածության, որի դիմաց նա աչք կփակի կատարվողի վրա, կամ ցանկանում է պահից օգտվել և ինքը զբաղեցնել Ռուբեն Վարդանյանի տեղը՝ այդպիսով դառնալով Արայիկ Հարությունյանի և ադրբեջանցիների գործընկերն Արցախի պետականության տապալման գործում»,-գրել է Մուրազին։