Լուկաշենկոն Աբխազիայում է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Աբխազիա: Այս մասին հայտնում է Sputnik Abkhazia-ն՝ հղում անելով հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդագրությանը։
Պիցունդայի պետական ամառանոցում նա կհանդիպի հանրապետության ղեկավար Ասլան Բժանիայի հետ։ Նրանք կքննարկեն երկկողմ համագործակցությունը, առևտրատնտեսական համագործակցությունը, միջազգային իրավիճակը, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու սպառնալիքները։ Ինչպես նշել է Բելառուսի ղեկավարը, իր այցը կապված չէ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Նրա խոսքով՝ իր այցը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Երեկ մենք մեր ավագ եղբոր՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ քննարկել ենք Աբխազիայի խնդիրները։ Մենք այս հարցերը շատ ենք քննարկել, մինչև գիշեր, և եկել ենք նույն եզրակացության, որ չպետք է լքել Աբխազիան։ Նրան օգնություն է պետք, որպեսզի այս ծաղկող հողը, այստեղ ապրող մարդիկ նորմալ ապրեն»,- ասել է Լուկաշենկոն։