Հայրենական պատերազմից հետո ոչ մի հայ չէր արել էն, ինչ արեց մայոր Առուշանյանն իր անձնակազմի 2 ժամկետայինների հետ. Արամ Գևորգյան
2020 թվականի սեպտեմբերի 29-ին, Արեգասարը պաշտպանելիս հերոսաբար ընկավ Առուշանյան Դավիթը։ Հայրենական պատերազմից հետո ոչ մի հայ չէր արել էն, ինչ արեց մայոր Առուշանյանն իր անձնակազմի 2 ժամկետայինների՝ Չոբանյան Արենի ու Ասատրյան Հովիկի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արամ Գևորգյանը:
«Անձնազոհության ու հերոսության պատմություն, որը պետք է հիշվի, պետք է դասավանդի որպես հայրենասիրության վառ օրինակ։
Իրենք զոհվեցին հավատալով մեր հաղթանակին։ Դավոն չենթարկվեց նահանջին, ասելով, որ «ժամանակ չկա, ետևում Արցախն ա», ու մենք սենց տղերքին իրավունք չունենք մոռանալու։ Հենց մոռացանք, ուրեմն իմացեք, որ որպես ազգ դադարել ենք գոյություն ունենալ։
Հիշատակդ վառ, Դավիթ ջան, լույսերի մեջ մնաս, Արցախի իրական հերոս»։