Էդվարդ Հովհաննիսյանը դիրքի ավագն էր. Ջերմուկում զոհվածներից մեկը Ապարանից էր
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Ջերմուկում հայկական դիրքերի ուղղությամբ թշնամու կրակահերթից 3 զինվոր է զոհվել։
Նրանցից մեկը Ապարան քաղաքից էր՝ Էդվարդ Հովհաննիսյանը։ Էդվարդը դիրքի ավագն էր։ Նրա շնորհիվ անձնակազմը արկակոծման ժամանակ կարողացել է պաշտպանվել հակառակորդի հրետանային հարվածներից։
Yerkir.am-ը տեղեկացել է, որ թշնամու հարձակման ժամանակ գումարտակի հրամանատարը շտապել է Էդվարդի դիրք: Հրետանային հարվածի ավարտից հետո հրամանատարը Էդվարդին հրահանգավորել է և տեղեկացրել իրավիճակի մասին, սակայն այդ ժամանակ անօդաչու թռչող սարքը հարվածում է մարտական դիրքի այն հատվածին, որտեղ գտնվել են գումարտակի հրամանատարը` իր վարորդի և Էդվարդի հետ միասին: