Լեհաստանը, Թուրքիան և ԱՄՆ-ը Գերմանիային համարում են ոչ այնքան վստահելի գործընկեր Ուկրաինայի պատճառով․ Welt
Լեհաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ Ուկրաինայում ռազմական գործողությունների հարցում «անվճռական» դիրքորոշման պատճառով Գերմանիային սկսեցին համարել ոչ այնքան վստահելի գործընկեր։ Այս մասին գրում է Welt ամսագիրը՝ վկայակոչելով գերմանական Marshall Fund վերլուծական կենտրոնի ուսումնասիրությունը։
Հոդվածում ասվում է, որ Լեհաստանից հարցվածների կեսից միայն մի փոքր ավելին է այո պատասխանել այն հարցին, թե արդյոք Գերմանիան վստահելի գործընկեր է, այս ցուցանիշը 15%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։
Ըստ հետազոտության հեղինակ Գեզին Վեբերի՝ Գերմանիայի վստահության մակարդակի վրա ազդել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի նախագծին նրա երկարաժամկետ աջակցությունը և «սպասել և տեսնել վերաբերմունքն» Ուկրաինային զենքի մատակարարման հարցում:
Հարցման համաձայն՝ ԱՄՆ-ում հարցվածների 59%-ը Գերմանիային վստահելի գործընկեր է համարում, ինչը 9%-ով ցածր է նախորդ տարվա համեմատ, իսկ Թուրքիայում՝ 43%-ը՝ 11%-ով պակաս, քան մեկ տարի առաջ։