Վաշինգտոնը փաստացի հանդիսանում է ուկրաինական կոնֆլիկտի կողմ․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ԱՄՆ-ն, կորցնելով իրականության հետ կապը, դարձել է Ուկրաինայի տարածքում հակամարտության կողմ։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը։
«Դոնբասի, Խերսոնի շրջանի, Զապորոժեի ժողովուրդ, դուք չկարողացաք կոտրել, բայց Վաշինգտոնը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան է կորցրել իրականության հետ կապը…»,- ընդգծել է ռուս դիվանագետը։
Ինչպես նշել է դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը՝ հանրաքվեի ժամանակ Կիևն օգտագործել է ԱՄՆ-ի կողմից տրամադրված «HIMARS» բազմակի հրթիռային համակարգերը։
«Այդ ահաբեկչությունների նպատակն ակնհայտ է՝ վախեցնել ժողովրդին, ստիպել հրաժարվել իրենց ընտրությունից...»,- ասել է Զախարովան։