Այս օրը վերջին անգամ ինձ ասացիր «մամ...». ների'ր բալես, ների'ր, քո չապրելու գնով` ապրելուս համար. զոհված հերոսի մոր գրառումը
Արցախյան երկրորդ` 44-օրյա պատերազմում զոհված զինվոր Միշա Մելիքի Գրիգորյանի մայրը՝ Աննա (Շուշան) Թամազյանը կիսվել է որդու մասին իր հերթական հիշողություններով:
Միշամ շառայության մեկնել է 2019 թվականին, 2020 թվականի սեպտեմբերի 30-ին արիաբար զոհվել է պատերազմում՝ ընկերոջ կյանքը փրկելիս. այդ ժա,ամակ նա ա 18 տարեկան էր...
Զոհված հերոսի մայրը հիշում է, որ այս օրը վերջին անգամ խոսեց որդու հետ: Նա այդ մասին գրել է.
«Երկու տարի առաջ, այս օրը, դու մեզ հետ էիր ՄԻՇԱՍ...
երջին անգամ լսեցի անուշ ձայնդ բալես, վերջին անգամ ինձ ասացիր մամ:
Վերջին անգամ ախ այդ վերջին անգամը ՄԻՇԱՍ, բալես, թանկս...
Ախ ո՞նց եմ ապրել ու ապրում առանց քեզ, ո՞նց...
Ես ինձ վատ եմ զգում ապրելուս համար որդիս, առաջնեկս, ընկերս, բոյովս, սիրունս, իմ ամենաաս, իմ անգին գանձս...
Ների'ր բալես, ների'ր, քո չապրելու գնով` ապրելուս համար ների'ր...»