Ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակցին սպանած կասկածյալը ներկայացել է իրավապահներին, ապա տեղափոխվել բանտ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, սեպտեմբերի 30-ին, ոստիկանության ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում իրավապահներին է ներկայացել Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 37ամյա Սամվել Սոսյանը։
Վերջինս կասկածվում է սեպտեմբերի 20-ին Ճամբարակ քաղաքում ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սիփան Սարիբեկյանին սպանելու մեջ։ Shamshyan.com-ի տռեղեկություններով՝ Ս. Սոսյանը Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Սևանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, որի առթիվ էլ քննիչի կողմից հետախուզում էր հայտարարվել Ճամբարակ քաղաքի բնակիչ, 37-ամյա Սամվել Սոսյանի նկատմամբ:
Սեպտեմբերի 23-ից, իսկ քննիչը դիմել էր նաև Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայր, միջնորդելով դատարանին, որպեսզի որպես հետախուզվող՝ խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը:
Դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը ու եթե Ս. Սոսյանը հայտնաբերվեր կամ ինքնակամ ներկայանար իրավապահներին, կալանավորվելու էր: Նա կասկածվում էր ոստիկանության Ճամաբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սիփան Սարիբեկյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ: