Լիագումար շաբաթներից հետո կլինեմ զինկոմիսարիատում. ռուս բռնցքամարտիկը՝ ծանուցումը ստանալու մասին
ՌԴ Պետդումայի պատգամավոր և բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևը ծանուցում է ստացել զինկոմիսարիատ ներկայանալու համար։ Այս մասին նա հայտնել է Telegram ալիքում, գրում է kommersant.ru-ն։
Ըստ ծանուցման բովանդակության՝ Վալուևը պետք է սեպտեմբերի 15-ին ներկայանար Սանկտ Պետերբուրգի զինկոմիսարիատ։
«Հայրենիքը կանչի՝ կգնամ։ Լիագումար շաբաթներից հետո կլինեմ զինկոմիսարիատում»,- ծանուցումը ստանալը մեկնաբանել է մարզիկը։
Ավելի վաղ Պետդումայի մի շարք այլ պատգամավորներ հայտարարել էին մասնակի մոբիլիզացիայի շրջանակում զինվորական ծառայության անցնելու պատրաստակամության մասին։