Արթուր Դանիելյանին ձերբակալել են ՖԲ գրառման համար
Լևոն Քոչարյանը 3 օրով գործուղվում է Փարիզ՝ մասնակցելու ԵԽԽՎ հանձնաժողովի նիստինԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnրՀայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղ գործընթացի ավարտ. Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը
Արթուր Դանիելյանին ձերբակալում են
Ադրբեջանում նշել են, թե քանի ադրբեջանցի է անհետ կորած համարվում արցախյան երկու պատերազմների ընթացքում
Ադրբեջանցիք էս 3 օր ա` ընկել են կոնկրետ իմ հետևից, անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել... էս գործն էլ դե պատիժն ա. Արթուր Դանիելյանին հրավիրել են ՔԿ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ տեղափոխել են Ազգային պատկերասրահ. տեղի ունեցել ցուցադրություն (տեսանյութ)Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը. ԱլիևԴաժան տեսանյութի ուսուցչուհուն ազատելու են աշխատանքից. որ դպրոցում են ծեծել 2-րդ դասարանի աշակերտուհունԺաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերինԱյսօր՝ մինչև 17:00-ը, մի շարք հասցեներում լույս չի լինիՄարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է. «Իրավունք»Փաշինյանը հատ-հատ ստուգելու է. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը. «Ժողովուրդ» ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար. «Հրապարակ»«Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը.«Իրավունք»Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Էր-Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրաԻշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Ինչու են ասֆալտապատման աշխատանքները կիսատ են մնացել. «Հրապարակ»«Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ, թող ներսի սպիտակեղենը փռեն». Ինչ է սպասվում ԱԺ-ում. «Իրավունք»Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում. «Հրապարակ»Բաքուն այս անգամ ադրբեջանական բնակավայր է ներկայացրել Վեդի քաղաքըԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները. «Հրապարակ»Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ Ուշակով
Հասարակություն

Չեմ մեղադրում ֆակուլտետի դեկանին. Հոխիկյանը՝ ԵՊՀ-ից իրեն հեռացնելու մասին

Հեռուստամեկնաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ ծանոթացա Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայք «Հայկական ժամանակին» ԵՊՀ ղեկավարության տված պարզաբանմանը՝ Նաիրի Հոխիկյանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։

Ի սկզբանե մտադիր չէի այդ տհաճ թեման շարունակելու, բայց քանի որ նախ արձագանքել էր ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը, ապա ԵՊՀ ռեկտորատը, հասկացա, որ այդ մարդկանց համար ցավոտ է եղել իրականության վերհանումը։
Ինքս նշել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ չեմ մեղադրում ֆակուլտետի դեկանին, մանավանդ դեռևս 2022-ի մայիսին նույն անձը իր աշխատասենյակում ինձ ցույց էր տվել ԵՊՀ ռեկտորի հրահանգը առարկաների կրճատման վերաբերյալ՝ ինձ երաշխավորելով, որ ամեն ինչ կանի մեր համագործակցությունը շարունակելու համար։ Դեռ այն ժամանակ հստակ ասել եմ, որ հասկանում եմ քաղաքական իշխանության կամակատարների վարքագիծը և կհասկանամ, եթե դեկանը ազատվի ինձնից, ինչին նույն դեկանը արձագանքել է, որ ինքը կփորձի պայքարել ինձ համար, հնարավոր է, մի քանի առարկա միավորի, որ չկարողանան ռեկտորատին և իշխանությանը ոչ ցանկալի անձանցից ազատվել։

2022-ի սեպտեմբերի 5-ին ուսանողներս ինձ տեղեկացրել են, որ լուծարք կա։ ԵՊՀ վարչական շենքի մոտ պատահաբար հանդիպում եմ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանին, ով շփոթված ասում է, որ ռեկտորատը նպատակահարմար չի համարել շարունակել համագործակցությունը մի քանի պատճառով։ Նախ, որ իմ դասավանդած առարկաներից մեկը չի եղել ուսումնական պլանում, այլ կերպ, անօրինական է եղել, ապա, ռեկտորի կողմից խնդիր է դրվել կրճատել դասախոսների թիվը և դասաժամերը, ինքն էլ չէր կարող չանել ՔՊ-ի նշանակած ռեկտորի հանձնարարությունը։ Մնացածի մասին առաջարկում է զանգով խոսել, քանի որ շտապում է ռեկտորի մոտ։ Ես մի քանի բան եմ ասում դեկանին, որի մասին չեմ բարձրաձայնի։ Դրանց ճշմարտացիության հետ դեկանը չի վիճում, բայց հետո այդպես էլ չի զանգում պարզաբանման համար։

Օրեր անց ֆակուլտետից տեղեկանում եմ, որ իմ դասախոսական և մասնագիտական հմտությունների մասին բամբասանքներ են տարածում, որպեսզի արդարացնեն ինձնից ազատվելը։ Եվ դա այն դեպքում, որ ֆակուլտետում դասավանդելու ընթացքում ուսանողների կողմից միշտ եղել է դասերին հաճախելու բարձր մասնակցություն և մեծ ակտիվություն, ինչը ուսանողությանը հետաքրքրելու վկայություն է։

Ես, իհարկե, չեմ նեղսրտել համալսարանում հրավիրյալ դասախոսի հնարավորությունից զրկվելու համար։ Սպասում էի, գիտեի, որ դեկանն ավելի վաղ է ստացել հրահանգը, պարզապես հարմար պահ է փնտրում։ Ծիծաղելի է ԵՊՀ պաշտոնական պարզաբանումը, թե 2.5 տարի առաջ որոշված է եղել հանել երկու առարկաները, որոնք դասավանդել է Նաիրի Հոխիկյանը։ Այսինքն այն ժամանակ, երբ ինձ հրավիրել են ԵՊՀ դասավանդելու, արդեն որոշած են եղել հանել առարկաները։ Եթե որոշված է եղել, պետք է հանվեր, իսկ եթե հիմա է արվել իբր թե հաստիքների կրճատման պատճառով, ապա մեր հանրությունը առնվազն պետք է իմանա, որ ԵՊՀ-ից հեռացվում են քաղաքական իշխանության ընդդիմադիրները, փոխարենը ֆակուլտետ են ներխուժում սորոսական ապազգային գրանտակերները և ՔՊ-ական պատգամավորների կանայք։ Զլմ-ները կարող են ստուգել, թե սեպտեմբերից ովքեր են սկսել դասավանդել այնտեղ։

Նման պարագայում ի՞նչ գործ ուներ Նաիրի Հոխիկյանը։ Ափսոսում եմ, որ լուսահոգի Գառնիկ Անանյանի ոտքի կանգնեցրած լավագույն ավանդույթներով, լրագրության հայկական դպրոց ֆակուլտետը վերածվել է նման վայրի։ Բազմաթիվ արժանավոր մասնագետներ կան, որոնցից հերթով ազատվում են քաղաքական կամ ազգային հայացքների պատճառով։

Սիրելի լրագրող ուսանողներ, ինչպես մեր դասերի ժամանակ եմ միշտ ասել, հիմա էլ հիշեցնում եմ, երբեք չմոռանաք, որ անկախ ամեն ինչից, լրագրողը պարտավոր է հայրենիք ունենալ, իսկ խոսքի ազատությունը չի նշանակում ցինիկություն ու այլասերում։ Իմ ուսանողները դա լավ գիտեն, ու ես վստահ եմ, որ կշարունակեն հենց այդ սկզբունքներով»: