NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Զինկոմիսարիատները ծանուցագրեր են բաժանում զինծառայություն անցած ու այդ ընթացքում կոնկրետ մասնագիտություններ ձեռք բերած քաղաքացիների

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեկ մայրաքաղաքի եւ մարզերի զինկոմիսարիատները ծանուցագրեր էին բաժանում զինծառայություն անցած ու այդ ընթացքում կոնկրետ մասնագիտություններ ձեռք բերած քաղաքացիներին։ Եվ սա աժիոտաժ էր առաջացրել բնակչության շրջանում։ Ծանուցագրերը բաժանվում էին ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարության կողմից ընդունված «հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման հիմքով։ Համաձայն այդ որոշման` հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային եւ հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքներն անցկացվելու են մինչեւ նոյեմբերի 22-ը:

Այս ծանուցագրերը, հատկապես վերջին օրերին գրանցված զոհերի ֆոնին, բնական անհանգստություն ու բացասական ռեակցիա են առաջացրել իրենց զավակներին առաջնագիծ ուղարկելուն դիմադրող ծնողների մոտ։ Երեւանում ծանուցագրերն ուղարկվում են փոստով, իսկ մարզերում առձեռն են հանձնում։ Ծանուցագիր բաժանողներից ոմանք անգամ հրաժարվում են այդ գործառույթն իրականացնել՝ չցանկանալով արժանանալ ծնողների անեծքին ու կշտամբանքներին։ Ծնողներից մեկը մեզ ասաց՝ թող ծանուցագիր բաժանողն ասի՝ ինքը պատասխանատո՞ւ է իր որդու համար, որ վարժանքների ավարտից հետո իր որդին ողջ-առողջ կգա-կհասնի տուն, թե՞ ոչ։ Եթե գլխով պատասխան կարող է տալ, կուղարկի իր զավակին, եթե ոչ՝ ոչ։ Իսկ ծանուցագիր բաժանողները, բնականաբար, որեւէ պատասխանատվություն չեն կարող ստանձնել։ Ծնողներին անհանգստացնում է հատկապես այն, թե արդյոք վարժանքներին մասնակցելու համար զորակոչվածներն անցնելո՞ւ են մարտական հերթապահություն կամ հնարավոր հարձակման դեպքում մասնակցելո՞ւ են, արդյոք, մարտական գործողություններին:

Պարզվեց՝ այո։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում այս հարցի կապակցությամբ ասաց. «Վարժական հավաքներին ներգրավվելուց հետո նշանակվում են համապատասխան զինվորական հաստիքներում, անցնում մարտական ներդաշնակում եւ ընդգրկվում մարտական հերթապահությունում»:

Ըստ Արամ Թորոսյանի` սա նշանակում է, որ այս ծանուցագրերով հավաքների մասնակիցները լիարժեք զինծառայողի կարգավիճակ են ստանում: «Այսինքն` ստացավ ծանուցագիրը, ներգրավվում է վարժական հավաքի, նշանակվում զինվորական հաստիքի, անցնում մարտական պատրաստության պլանով դասընթացներ, մարտական ներդաշնակում եւ ընդգրկվում մարտական հերթապահությունում»,- ասաց նա` հիշեցնելով, որ հավաքներից խուսափելն առաջացնում է քրեաիրավական պատասխանատվություն:

Կարելի է ենթադրել, որ առաջիկայում նոր հարձակումներ ու լարվածություն են սպասվում հայ-ադրբեջանական սահմանին, ՊՆ-ն, փաստացի, վարժանքների անվան տակ զորակոչ է իրականացնում, եւ բացառված չէ, որ զորակոչվածները կարճ ժամանակ անց հայտնվեն մարտական գործողությունների կիզակետում։

Ի դեպ, մեզ ասացին, որ հակառակ երեւույթն էլ կա՝ որոշ տեղերում վարժական հավաքներին մեկնում են աշխատանք ու եկամուտ չունեցող անձինք, որոնք 3 ամիս ապրում են զորամասերում, գրեթե ոչինչ չեն անում եւ փող են ստանում դրա դիմաց։ Այլ արատավոր երեւույթների մասին էլ են պատմում, սակայն մենք ձեռնպահ կմնանք դրանց մասին խոսելուց»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։