Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»Մակունցը հրաժարվել է. «Հրապարակ»Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»ԱՆ փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը
Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչներըՀայաստանի չեմպիոնը պայմանագիր է կնքել բրազիլացի դարպասապահի հետ«Ամենազզվելին վարչախմբին արդարացնող «ինտելեկտուալներն» են»․ ՎարդանյանԳնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել էՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքելՊիկֆայայի Սուրբ Աստվածածին վանքում կվերսկսվեն կիրակնօրյա Սուրբ պատարագներըՀալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-նՌուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակՈւռեկիում 3 տարեկան երեխա է խեղդվել ծովումԳագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակԴամասկոսում պայթյուն է տեղի ունեցել, զոհերի թիվը հասել է վեցիԷդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել էՎենեսուելայում փրկել են երկրաշարժերից հետո փլատակների տակ ութ օր անցկացրած տղամարդունԿայացել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի տարեկան համաժողովըՎայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումըՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է համագործակցությունըԱրմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը կհրապարակվի վաղըԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին հրաժարվել Հորմուզի նեղուցում սահմանվող վճարներիցԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակըԵԱՏՄ-ում առաջարկվել է ստեղծել միասնական տվյալների բազա արդյունաբերության համարԵԱՏՄ–Չինաստան. համագործակցության զարգացման նոր հեռանկարներՊաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերըԱլեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, իրավիճակը նոր է, չգիտեի, որ ԱԺ խոսնակ չի դառնալու (տեսանյութ)«Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերըՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Արուսյակ ՄանավազյանինՍևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԲաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն ԱդրբեջանինՏավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերումՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՃիշտ համարեցի, որ պաշտոնավարման ավարտին գամ և Ձեզ շնորհակալություն հայտնեմ․ Սիմոնյանը՝ Խաչատուրյանին«Ճաղատը դեղ ունենա, գլխին կքսի»․ կոռեկտ չէ ընդդիմությանը խորհուրդ տալ տեսախցիկի առաջ․ Շարմազանով (տեսանյութ)Դատարանը դատախազության միջնորդությունը բավարարել է և Գագիկ Խաչատրյանի որդիներին կալանավորելու որոշում կայացրելՔաղաքացիներից օրենքով չնախատեսված գանձված գումարները կվերադարձվեն. կառավարությունը նոր կարգ է սահմանելԵս մոնետիզացված էջ չունեմ, բայց եթե ունենայի էլ, վատ չէր լինի, եկամուտ չունեմ էդտեղից (տեսանյութ)Բրազիլիայի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ խորացնելու երկխոսությունը Հայաստանի հետՍա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյանը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունների մասինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըՌուսաստանի և Ուկրաինայի համատեղ կորուստները պատերազմում գերազանցեցին 2 միլիոնը53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում էՀայաստանի Առաջին խմբի և Գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքները
Ներկայացնում եմ իմ հրաժարականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են
ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը
Հոգեբուժական կամ թմրաբանшկան հաստատությունում հաշվառում ունենող մարդկանց շարունակում ենք վարորդական իրավունք տալ. ՆԳ նախարար
Տնտեսություն

Փորձ է արվել ՀՀ-ից ՌԴ արտահանել չհայտարարագրված 199 հազար տուփ ծխախոտ (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող և արտահանվող ապրանքների օրինականության նկատմամբ։

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառման արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ քաղաքացի Ռ.Մ-ն պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու կամ ապրանքները ոչ իրենց անվամբ հայտարարագրելու եղանակով ՀՀ-ից ՌԴ արտահանել ծխախոտային մեծ քանակի արտադրանք։

Ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարել ՀՀ-ից ՌԴ ուղևորվող, տվյալ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերել են չհայտարարագրված և առանց ակցիզային դրոշմանիշերի ընդհանուր թվով 199 հազ. տուփ ծխախոտ։

Իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նախապես հայտարարագրման է ներկայացրել 8 տոննա 240 կգ համաքաշով քարեր, որից հետո ավարտելով ապրանքների հայտարարագրման գործընթացը՝ ուղևորվել է դեպի սահմանային անցակետ՝ դրանք ՌԴ արտահանելու նպատակով: Վերջինս, սակայն, մինչև սահմանային կետ հասնելն առանց մաքսային մարմնի թույլտվության բացել է բեռնատարի դռները և հայտարարագրված քարերի մի մասը բեռնաթափել՝ դրանց փոխարեն բեռնելով շուրջ 4.630 կգ քաշով՝ թվով 199 հազ. տուփ չհայտարարագրված և առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ։

Փաստի առթիվ, ՀՀ մաքսային օրենսգրքի 196-րդ, 197-րդ, 198-րդ և 203-րդ հոդվածների իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: