Թանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջ
Քաղաքականություն

Այս պայմաններում շարունակել բանակցություններն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ՝ թուլամորթություն է. Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թղթե՞ շերեփ, թե՞ երկաթե

Երեկ ոչ միայն մենք, նաև ողջ աշխարհն ականատես եղավ ադրբեջանցիների հերթական վայրագությանը հայ գերիների նկատմամբ։

Այժմ պահանջում են այդ տեսանյութի հանցակիցներին պատժել` որպես ռազմական հանցագործներ։ Եկեք խոստովանենք, որ դա ինքնախաբեություն է։ Խնդիրը միայն այդ խումբը չէ։ Դա ադրբեջանական պետական քաղաքականությունն է։

Ադրբեջանի ողջ ժողովուրդն իր իշխանության քարոզչության տակ տասնյակ տարիների ընթացքում դարձել է մի վայրենի գազան, որը մինչև վերջ ուզում է հոշոտել հայերին։ Ու այսօր, խոսելով խաղաղության պայմանագրերի մասին, նրանք զուգահեռաբար հոխորտում են, որ հասնելու են մինչև Երևան:

Այս պայմաններում շարունակել բանակցություններն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, թուլամորթություն է, հիմարություն և նվաստացուցիչ է մեր ժողովրդի համար։ Ո՛չ մի թուղթ չի կանգնեցնելու նրանց, միայն՝ ուժը և վճռականությունը։ Մեր հասարակության մեջ այժմ հիմնական խոսակցությունը հետևյալն է՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, այն նույն խոսակցությունը, որ դարերով եղել է՝ Բյուզանդիա՞, թե՞ Պարսկաստան, այսինքն՝ ո՞ւմ լծի տակ ավելի լավ կլինի, ո՞վ մեզ ավելի լավ կպաշտպանի։ Բայց հիմնական հարցը դա չէ. հիմնական հարցն այն է, թե մենք ուզո՞ւմ ենք մեզ պաշտպանել, մենք նման խնդիր դնո՞ւմ ենք մեր բանակի և մեր ժողովրդի առաջ, քանի որ մեր դեմ կանգնած է կատաղի թշնամի։

Ասում են՝ եթե չհամաձայնենք, նորից պատերազմ կսկսեն։ Թո՛ղ համարձակվեն։ Ավելի ճիշտ չէ՞ մարտով մենք պաշտպանենք մեր կանանց, երեխաներին, մեր ապագան, մեր պատիվը, քան թե ոչխարի պես գլուխներս կախ գնանք յաթաղանի տակ։ Մենք արդեն տեսել ենք թշնամու կողմից մեկուկես միլիոն հայերի կոտորածը նախորդ դարում։ Ուժի դեմ՝ ուժ, վճռականության դեմ՝ վճռականություն, բանակի դեմ՝ բանակ»: