Թանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջ
Քաղաքականություն

«Խաղաղության դարաշրջանը» ինքնակործան և հայասպան միֆ է, բայց կա փրկության բանաձև. Ռուբեն Մելքոնյան

Արևելագետ Ռուբեն Մելքոնյանը գրում է.

Ինչպես երեկ տարածված սահմռկեցուցիչ տեսանյութը, այնպես էլ թշնամու մինչ այդ արած համանման քայլերը ևս մեկ անգամ փաստում են, որ Ադրբեջանը Հայաստանի և հայության դեմ վարում է ԳԵՆՈՑԻԴԱԼ պատերազմ. դա նաև Թուրքիայի ձեռագիրն է: Ադրբեջան և Թուրքիա պետություններն ու դրանց քաղաքական-պետական գործիչները ցեղասպան մտածողության բացահայտ կրողներ են. սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի մասին մասնագետները խոսում, գրում և բարձրաձայնում են բոլոր հնարավոր մեթոդներով: Տասնյակ անգամներ պնդել ենք, որ «խաղաղության դարաշրջանը» ինքնակործան և հայասպան միֆ է. այս գիտականորեն ապացուցված ճշմարտության հասցեատերը մեր հասարակությունն է, իսկ ներկայիս իշխող ուժը ինձ համար վաղուց դուրս է Հայաստանանպաստ ցանկացած գործընթացի շրջանակներից: 

Ցեղասպան և բառիս բուն իմաստով կացնային մտածողությամբ ալիևներին ու համանման մարդասպաններին զսպելու մի մեթոդ կա մեր տարածաշրջանում` համարժեք ու անհամաչափ պատասխանը և դա անելու ընդունակության գիտակցումը թշնամու կողմից: Այսինքն` այն, ինչ արել են իրական իրատես հայերը դարեր շարունակ, ինչ արել են Անդրանիկը, Նժդեհը մեկ դար առաջ և ինչ անում էր «թալանված» և «80-ականների զենքով կռվող» հայկական բանակը ընդամենը 5 տարի առաջ` մինչև կործանարար 2018-ը: 1000 տարի է այսպիսին են ապրելու և խաղի կանոնները մեր տարածաշրջանում` թուրքերի «հարևանությամբ»: Հային սպանելու մտածողությունը որպես իր ինքնության առանցք համարող ադրբեջանցիների հետ շփվելու ամենապարզ ու ռացիոնալ մեթոդը կարող է բանաձևել Արցախի ցանկացած գյուղի տարեց և փորձառու պապիկ` ձեդո:

Պատմությունը ապացուցել և հիմա էլ ապացուցում է, որ Արևելքում բառիս բուն իմաստով ապրելու համար պետք է ապավինել ժողովրդական իրական իմաստության բանաձևի և ինքնապաշտպանության բնազդի կրող նժդեհներին, ձեդոներին, այլ ոչ թե «խաղաղության մունետիկներին» կամ լիպարիտյաններին: 

Հիմա խաղաղասեր «պրագմատիկները» այսահարված կհարցնեն` փաստորեն թուրքերի և ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցություն հնարավոր չէ՞. ո´չ, կպատասխանեմ ես, որովհետև 21-րդ դարում մահապատիժներ, հայ զինվորների դիակների անդամահատում անողների հետ խաղաղություն հնարավոր չէ և երբեք չի էլ եղել: Անգամ ԽՍՀՄ-ում դա չի ստացվել և սովետական «հայ-ադրբեջանական խաղաղության պրոյեկտը» տապալվել է, վկան` Սումգայիթը: Բացի այդ, «պրագմատիկները» ծանո՞թ են ադրբեջանական կրթական համակարգին. հենց այս պահին այդ համակարգը նոր դահիճներ, հայատյացներ է կրթում, այսինքն` խաղաղություն նույնիսկ տեսանելի ապագայում հնարավոր չէ: 

Իսկ միջազգային կառույցների և այլնի զսպող, քննադատող հայտարարություններին անսալը և հավատալը «թղթե շերեփի» կործանարար մտածողության վերադարձ է և ուրիշ ոչինչ: Այս առումով ուզում եմ կիսահռետորական հարց տալ. երբևիցե կարդացե՞լ եք Հայոց ցեղասպանությունը հենց այդ տարիներին դատապարտող տարբեր երկրների դեսպանների, միսիոներների, մտավորականների, կառույցների հայտարարությունները, զեկույցները և այլն: Դրանք տասնյակ եթե ոչ հարյուրավոր գրքերով են արտացոլված և ի՞նչ` դա օգնե՞ց դիցուք Մուշի կամ Վանի հայերին, որոնք հավատացին ոչ թե Անդրանիկին, այլ ժամանակի խաղաղության քարոզիչներին: Չի օգնել Մուշի հայերին, չի օգնելու նաև Ջերմուկի հայերին: Նմանատիպ «զսպող» հայտարարությունների, բանաձևերի մասին Էրդողանը տարիներ առաջ բառացի ասել է. «դրանք իմ մի ականջից մտնում են, մյուսից դուրս գալիս»: Իսկ միջազգային տարատեսակ բանաձևերին և հայտարարություններին կարծես թե իրական պատժամիջոցներ չեն հետևում և ադրբեջանական նավթը շարունակում է գերակա մնալ «քաղաքակիրթ աշխարհի» իրական քաղաքական շահերի և քայլերի ծիրում: 

Արևելքում ու Հայաստանում ապրելու բանաձևը հստակ է` մերժել «թղթե շերեփի» գաղափարը, խաղաղությանը հավատացող Գրիգոր Զոհրապի քաղաքական միամտությունը կամ կուրությունը և այդ ամենի նորօրյա ու էլ ավելի ապաշնորհ, հակապետական ոճով կրողներին: Հույսը դնել միայն իրական զսպող մեխանիզմների, համարժեք պատասխանի և դրան պատրաստ լինելու վրա: Կա ելք և այդ ելքը 1000 տարի նույնն է` եթե ուզում ես ապրել, ապա լսիր և ապրիր Նժդեհի, Անդրանիկի և արցախցի ձեդոյի պես, այլապես կկրկնվի նույն սցենարը, երբ 1915-ին քաղաքակիրթ աշխարհը դատապարտեց ցեղասպան Թուրքիային և հետո` 1923-ին այդ նույն քաղաքակիրթ աշխարհը Լոզանում պայմանագիր ստորագրելով սեղմեց դրա արյունոտ ձեռքը: 

Հ.Գ. Երկու տարի առաջ Երևանում շենքերի պատերին հայտնվեց ուշագրավ գրություն` «կարդա Նժդեհ, փրկիր կյանքեր»: Այս կարգախոսը խորհրդանշական գերխտացումն է Հայաստանի և հայության ապրելու բանաձևի, ուստի այն կարելի է վերաձևակերպել` «կարդա Նժդեհ, փրկիր ինքդ քեզ և Հայաստանը»: