Թանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջ
Քաղաքականություն

Տեր-Պետրոսյանը Փաշինյանին թև-թիկունք դարձած, փորձում է խափանել դավաճան այս իշխանությունների դեմ ձևավորվող կոալիցիան. քաղաքագետ

Լևոն Տեր-Պետրոսյանն անդավաճան է ինքն իր ոճին՝ ամեն բան գլխիվայր անել և ներկայացնել իրեն հարմար լույսի ներքո։ Հիմա էլ, իմ խորին համոզմամբ, Նիկոլ Փաշինյանին թև-թիկունք դարձած, փորձում է խափանել դավաճան այս իշխանությունների դեմ ձևավորվող կոալիցիան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ասածս հիմնավորեմ փոքր ժամանակագրությամբ։

Սեպտեմբերի 13-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «ՀՀ բոլոր նախկին նախագահներին, արտգործնախարարներին, պաշտպանության նախարարներին, Վեհափառ Հայրապետին ազդեցիկ և կարող այլ ուժերին» հրավիրել է նստել մեկ սեղանի շուրջ և համատեղ լուծումներ գտնել երկրի առջև ծառացած մարտահրավերներին։

Հաջորդ օրերին նա հանդիպել է Վեհափառ Հայրապետին, ՀՀ Երկրորդ և Երրորդ նախագահներին, պետական բազում գործիչների և այլն՝ ներկայացնելով իր նախաձեռնությունը։

Սաղաթելյանի այդ աշխատանքը նպաստել է, որպեսզի նմանատիպ քննարկումներ սկսի նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որն իր հերթին հանդիպել է ՀՀ նախկին նախագահներին և ի վերջո հաջողել սեպտեմբերի 22-ին կազմակերպել նրանց հանդիպումը Մայր Աթոռում։

Իմ տեղեկություններով, բոլոր այս քննարկումների հիմնական օրակարգը մեկն էր՝ Նիկոլ Փաշինյանի արագ և անցնցում հեռացում, ազգային միասնության հաստատում և այդկերպ արտաքին մարտահրավերների հաղթահարում։

Կրկին իմ տեղեկություններով, այս օրակարգին կողմ էին բոլորը, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից։ Վերջինս առաջարկում էր իշխանությունների և ընդդիմության երկխոսություն։ Հանրային տիրույթում նրա այդ դիրքորոշումը բացահայտվեց բավական ուշ՝ սեպտեմբերի 26-ին, Հանրային Հեռուստաընկերության եթերում։

Իսկ ահա այսօր, ՀՀ Առաջին նախագահը հայտարարում է, թե այս ամբողջ ընթացքում Վեհափառ Հայրապետը «իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության հարթակ» էր նախաձեռնում, որը, ի դեպ, Տեր-Պետրոսյանն արդեն ձախողված է համարում։ Ընդ որում, իշխանություն ասելով, նա նկատի ունի միայն Փաշինյանին։

Նախ, ասեմ, որ Իշխան Սաղաթելյանի առաջարկը շատ հստակ էր՝ Փաշինյանի հետ երկխոսության անգամ ակնարկ չկար այնտեղ։ Ճիշտ հակառակը՝ ամեն ինչ «կոնսեսուս մինուս մեկ» տրամաբանության մեջ էր։ Կարծում եմ, Կաթողիկոս էլ է որպես խնդրի լուծման առաջին քայլ Փաշինյանի հեռացումը տեսնում։ Երկրորդ և Երրորդ նախագահների դիրքորոշման մասին խոսելն էլ ավելորդ է՝ այստեղ ամեն ինչ շատ հստակ է։ Ուրեմն ստացվում է, որ օրակարգ փոխողը Լևոն Տեր-Պետրոսյանն է։

Այսօր էլ, տեսնելով, որ չի հաջողում Նիկոլին փրկելու իր առաքելության մեջ, կարծում եմ, հենց վերջինիս հետ համագործակցությամբ էլ այս բեմականությունը ներկայացրեցին հանրությանը։ Ասում է. «1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»: Լու՞րջ։

Ստիպված եմ հիասթափեցնել Առաջին նախագահին՝ բանավեճ չի եղել։ Ավելին, «Հայկական Ժամանակում» այսօր տպագրված հայտնի նյութն էլ ոչ մի բացահայտում չէր պարունակում։ Առնվազն կույր էր պետք լինել՝ Ադրբեջանի այդ պահանջները չտեսնելու ու չիմանալու համար։ Ու ես վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ամենևին էլ կույր չէ (որքան էլ ժողովուրդը նրան այդպես կոչի)։

Լևոն Տեր-Պետրոսյանն այս անգամ էլ վրիպեց։ Չկարողացավ ծածուկ պաշտպանել իր հոգեզավակին։ Բացահայտվեց։ Եվ դա լավ է։ Հիմա արդեն Իշխան Սաղաթելյանի առաջարկած և Վեհափառի կողմից պաշտպանված օրակարգը կարող է շատ ավելի կենսունակ լինել։ Միասնությունն էլ՝ ավելի հաստատուն։ Աստված առաջ, հուսով եմ կստացվի։

P.S. Կրկին իմ տեղեկություններով, նախօրեին Մայր Աթոռում պետք է կայանար Կաթողիկոսի և Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների երկրորդ հանդիպումը։ Հետաքրքիր է՝ ինչու՞ չկայացավ»: