Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

Քոչարյանը չի զիջելու, նա շատ լավ գիտի, որ երկրի հաջորդ ղեկավարին չի կարողանա առաջարկել այն ծառայությունները, որ մատուցել է Փաշինյանին. Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Փաշինյանը ԱԺ-ում ներկայացրել է խաղաղության պայմանագրի կետերը: Ավելի շուտ խոսել է արդեն վաղուց հայտնի կետերը քվեարկությամբ ընդունելու անհրաժեշտության մասին: Խոսել-համոզելու անհրաժեշտությունն էլ ծագել է նրանից, որ ՔՊ-ի մեջ կա մի որոշակի խումբ, որ վերջերս դիրքավորվել է «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կոչվող ճամբարում: Ընդհանուր թվով մոտ 20 հոգի են: Ու թվում է, թե այս դասավորվածությամբ Փաշինյանը պիտի որ լուրջ խնդիրներ ունենա, քանի որ նախ առանց այդ 20 քվեի նա չի կարողանա ԱԺ-ով պայմանագիրն անցկացնել, իսկ ավելի գլոբալ առումով դա հենց այն քվեներն են, որ իր պաշտոնազրկման հիմքում կարող են լինել: Սակայն, քանի որ Քոչարյանն ամեն կերպ վիժեցնում է իմպիչմենտի օրակարգը, քաղաքական այս դասավորվածությունը հանգեցրել է պատային իրավիճակի:

Փաշինյանը փորձում է պլստալ ու թռնել ամերիկացիքի գիրկը, որի գլխավոր նախապայմանը խաղաղության պայմանագիրն է «եվրոպական» խմբագրությամբ: Քոչարյանն ունի հանձնարարական պարտադրել խաղաղության պայմանագրի «ռուսական» տարբերակի ստորագրումը: Մինչդեռ Սերժ Սարգսյանը փորձում է վիժեցնել երկու տարբերակն էլ, հասնելով իմպիչմենտի, որը ոչ Փաշինյանն է ուզում ոչ էլ Քոչարյանը:
Ըստ ամենայնի ինչ-որ պահի Սերժը կսկսի քանդել «Հայաստան» դաշինքը` Քոչարյանի տակից հանելով Դաշնակցությանը և «սյունեցիներին», հետագայում կպցնելով «Հայաստանի» անջատողականներին «ՔՊ»-ի անջատողականների հետ ու փաստի առաջ կանգնեցնելով Քոչարյանին: Ստացվելու է, որ Քոչարյանը միակ խոչընդոտն է` Փաշինյանին պայմանական «Վանեցյանի» միջոցով հեռացնելու համար: Տվյալ պարագայում Քոչարյանին այլ բան պիտի որ չմնա, քան հանձնվելը: Քոչարյանին կարող է փրկել միայն Ալիևը, որին զսպում է ոչ միայն արևմուտքը, այլ արդեն նույնիսկ Էրդողանը, ինչը Ալիևին թույլ չի տալիս լայնամասշտաբ հարձակում գործել, այլ թույլ է տալիս ընդամենը սահմանին լարվածություն պահել:

Ամեն դեպքում, ինչքան հասկանում եմ, այս հարցի լուծման լյուֆտը շատ փոքր է, ըստ երևույթի մի քանի շաբաթում կամ էս կողմ կամ էն կողմ պիտի լինի: Քոչարյանը չի զիջելու, նա չափից դուրս շատ բան ունի կորցնելու ու շատ լավ գիտի, որ երկրի հաջորդ ղեկավարին չի կարողանա առաջարկել այն ծառայությունները, որ մատուցել է Փաշինյանին նոյեմբերի 9-ից ի վեր ու դրա դիմաց համ մաքրվել է հոդվածներց համ էլ փող աշխատել: Մյուս կողմից եթե Սարգսյանը չկարողացավ արագի մեջ կազմաքանդել Քոչարյանի դաշինքն ու մեկնարկել Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը, ապա Փաշինյանը կստանա բավարար ժամանակ սեփական ֆրակցիայի ապստամբներին կոտրելու ու համոզելու, որպեսզի քվեարկեն «պրագմատիկ» տարբերակի օգտին: Քոչարյանն էլ ժամանակը ձգելու դիմաց կստանա ևս մեկ տենդեռ՝ այս անգամ, օրինակ` շտապօգնության մեքենաներ կբերի ու կշարունակի մեղադրել հայ ժողովրդին իր` «հաղթանակող կերպարից» վախենելու մեջ:

Կա իհարկե նաև երրորդ տարբերակը՝ Քոչարյանը էնքան ա ձգում էս պատային իրավիճակը մինչև Ալիևը շանս ստանա լայնամասշտաբ հարձակման համար, որից հետո «հերոսը» Երևանում կփորձի դասական գիշերային հեղաշրջում անել 98-ի սցենարով: Էս Ալիև-Քոչարյան զույգը դեռ նավթամուղի կառուցման օրոք իրար հետ լավ էլ լեզու էին գտել Աթենքում շինարարության տենդեռները իրար մեջ բաժանելով:

Եվ այս ամենին հավելյալ սրություն է հաղորդում այն փաստը, որ տարածաշրջանի գլխավոր գործոն հանդիսացող Մոսկվան փլուզման եզրին է, հետևաբար Ալիևը շատ քիչ ժամանակ ունի գործելու համար: Գալիք 2-3 շաբաթը լինելու են չափազանց նյարդային»: