Պուտինը ստորագրել է օրենքներ՝ Դոնեցկը, Լուգանցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի կազմ ընդունելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային սահմանադրական առանձին օրենքներ, որոնցով ԴԺՀ, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները ընդհրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում և ձևավորվում են որպես Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտներ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Համապատասխան փաստաթուղթերը հրապարակված են իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային-էջում։
Ավելի վաղ, սեպտեմբերի 30-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Կրեմլում՝ ԴԺՀ, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների հանրաքվեների արդյունքներից հետո, որից հետո նրանց ղեկավարների հետ համաձայնագրեր է ստորագրել Ռուսաստանի կազմում շրջանների ընդունման վերաբերյալ։
Ավելի ուշ Ռուսաստանի Սահմանադրական դատարանը այդ պայմանագրերը ճանաչեց որպես Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը համապատասխանող։