Էրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Հասարակություն

Կին զինծառայողների մարմինների խոշտանգումը կատարվել է ոչ միայն ազգային, այլև գենդերային ատելության շարժառիթով. ՄԻՊ զեկույց

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Պատրաստվել է նաև հատուկ փակ զեկույց։

Պաշտպանն իր հրապարակային զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, ներկայացրել մեծածավալ փաստահավաք աշխատանքների արդյունքները։

Անդրադարձել է ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվող հայ զինծառայողների նկատմամբ ֆիզիկական բռնության, նվաստացնող վերաբերմունքի, վիրավորանքի և ծաղրանքի, այնպես էլ զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների կադրերին, որոնք բուռն քաջալերման ու գովաբանման են արժանացել ադրբեջանական հազարավոր օգտատերերի կողմից։

Ներկայացվել են նաև Ադրբեջանի կողմից էթնիկ հայատյացության քաղաքականությանը բնորոշ այլ փաստեր։

«Պաշտպանն առանձնահատուկ ուշադրության է արժանացրել կին զինծառայողների մարմինների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը փաստող տեսանյութերին, որոնք ակտիվ տարածվում էին ադրբեջանական սոցիալական կայքերում և տարբեր հարթակներում։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ տեսանյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ կանանց նկատմամբ բռնությունը, նրանց մարմինների խոշտանգումը կատարվել է ոչ միայն ազգային, այլև գենդերային ատելության շարժառիթով։

Պաշպանը զեկույցում շեշտել է, որ հաճախակի բնույթ է կրել զոհված զինծառայողների մարմինների/մարմինների մասերի հրապարակումներին ուղեկցող «լավագույն հայը մահացած հայն է» և «լավագույն հայուհին մահացած հայուհին է» գրառումները։

Ատելության ու բռնության կոչեր հնչել են ինչպես սոցիալական ցանցերի օգտատերերի, այնպես էլ հասարակական ու քաղաքական գործիչների, պաշտոնյաների կողմից։ Զեկույցում ներկայացվում է նաև, որ ատելության խոսքը քարոզվում ու վերատադրվում է դպրոցներից սկսված մինչև պետական պաշտոնյաների ելույթներով։ Վերլուծված են կոնկրետ օրինակներ։

Պաշտպանի փաստահավաք աշխատանքները և մեդիամոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ ադրբեջանական պաշտոնատար անձինք և հասարակական գործիչները ՀՀ իշխանությունների, զինված ուժերի, և նույնիսկ քաղաքացիական անձանց գործողությունների մասին իրենց խոսքում օգտագործում են «հայկական ֆաշիզմ» արտահայտությունը։ Հայաստանի Հանրապետության՝ «ֆաշիստական պետություն» լինելու գաղափարը բազմիցս արտահայտվել է Ադրբեջանի նախագահի կողմից, և հիմնվում է վերջինիս կողմից արվող այն պնդման վրա, որ ՀՀ ներկայիս տարածքը «պատմական ադրբեջանական հողերի» վրա է կառուցված։

Զեկույցում ներկայացվում է նաև դեռևս 2022թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին Պաշտպանի փաստահավաք առաքելության կողմից արձանագրված ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության ահաբեկման վերաբերյալ հավաստող փաստեր։ Հիմնավորվել է, որ ադրբեջանցի զինծառայողների կողմից խաղաղ բնակչության ահաբեկման ու վնասման գործողությունները, որպես էթնիկ ատելության շարժառիթով պայմանավորված ու հրամանատարության կողմից համակարգված գործողություններ, փաստացի միտված են եղել սեպտեմբերյան ագրեսիայի համար հիմքեր նախապատրաստելուն, քանի որ հիմնականում թիրախավորել են սեպտեմբերին հարձակման ենթարկված համայնքները։

Հրապարակային զեկույցի հաջորդ գլուխներում անդրադարձ է կատարվում մարդասիրական հարցերին, տեղահանված ու ռազմական ակտիվ գոտիներից չտարհանված առավել խոցելի անձանց, սպանված ու վիրավորված քաղաքացիական անձանց, կենսական ենթակառուցվածքներին, շրջական միջավայրին, ինչպես նաև զբոսաշրջությանն ու տնտեսությանը հասցված վնասներին։

Հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, զինծառայողների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների կտտանքների փաստերը վերլուծված են երկրորդ ոչ հրապարակային զեկույցում և պատշաճ կարգով ներկայացվելու են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին»,- նշում են ՄԻՊ գրասենյակից։