Ե՞րբ կկայանան ընտրություններ ՌԴ-ին անցած տարածքներում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե երբ կանցկացվեն Պետդումայի ընտրությունները Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Ես այս հարցին չեմ կարող պատասխանել այս պահին։ Առջևում օրենսդրական գերատեսչական միջավայրին հարմարվելու լարված ընթացակարգ է։ Դա ժամանակ կպահանջի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ Ռուսաստանի նոր շրջաններից Պետդումայի պատգամավորների ընտրությունները կանցկացվեն Դումայի հաջորդ գումարման ընտրությունների ժամանակ։